Ներքին 1 ժամ առաջ - 16:17 29-08-2026

Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը։ Այդ մասին հայտնում է Էկոպարեկային ծառայությունը:

Շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են 2026-2027 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները։

Էկոպարեկային ծառայությունն իրականացնում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու հսկողությունը։ Որսաշրջանի ընթացքում ծառայությունն առանձնահատուկ խստությամբ հսկելու է որսի օրինականությունն ու սահմանված կարգի պահպանումը։

«Էկոպարեկային ծառայությունը խստորեն հորդորում է որսորդներին պահպանել որսի սահմանված բոլոր կանոններն ու պահանջները։ Պատասխանատվությունից չեն խուսափելու նաև այն անձինք, ովքեր ունեն որսի թույլտվություն, սակայն խախտում են սահմանված կարգը, ժամկետները, վայրերը կամ որսի այլ պահանջներ։ Որսի թույլտվությունը չի ազատում որսորդին օրենքով սահմանված կանոնները պահպանելու և դրանց խախտման դեպքում պատասխանատվության ենթարկվելու պարտականությունից։

Ապօրինի կամ սահմանված կանոնների խախտմամբ իրականացված որսի յուրաքանչյուր դեպք կարձանագրվի, իսկ իրավախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։
Որսի կանոնների պահպանումը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև վայրի կենդանիների, կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանության կարևոր նախապայման։

Էկոպարեկային ծառայությունը ողջունում է բոլոր իրավագիտակից և պատասխանատու որսորդների պատրաստակամությունը՝ հետևելու սահմանված կանոններին, պահպանելու որսի կարգն ու ժամկետները և իրենց պատասխանատու վարքագծով նպաստելու բնության պահպանությանն ու էկոհամակարգերի հավասարակշռության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

18:00 Գուդբայ, կապիտալ. «Արդշինբանկի» սեփականատերը վիթխարի գումար է դուրս բերում երկրից
20:18 Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել
09:01 Նիկոլ Փաշինյանից տարածք նվեր ստացած բուհը հայերենը չի ճանաչում
23:45 Ֆելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ Հակոբյան
23:17 Սա ի՞նչ խտրական մոտեցում է․ Արման Սարոյանը ուզում էր դատարանի դահլիճ մտնել առանց զննության
23:33 Սոթքի հանքի ռուս սեփականատերն արգելել է արհմիությունը. աշխատողները դժգոհ են պայմաններից
22:38 Հուշակոթողի «տեղափոխությո՞ւն», թե՞ ապամոնտաժում․ ինչու է ՌԴ-ն պատժում Արթիկի քաղաքապետին
18:09 8 տարի ամեն ինչ արվել է Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու համար. հարցում
20:46 Գյումրին կրկին ջրի տակ է․ մարդիկ ջրերի միջով են քայլում
21:13 Երկրորդ դատավորը ևս հրաժարվեց քննել Վեհափառի և Սրբազանների գործը