Ներքին 11 ամիս առաջ - 19:12 01-10-2025

Երևանում փոշու պարունակությունը օդում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է սեպտեմբերի 24-30-ը Երևանում մթնոլորտային օդի որակի մասին տեղեկատվություն։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը,

Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը,

Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին,

Շենգավիթում՝ չի գերազանցել։