Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին Խոսք 11 ամիս առաջ - 20:18 19-09-2025

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների համար անփոփոխ է մնում խաղաղության համաձայնագիրը․ թուրք լրագրող

Սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների 6-րդ հանդիպումը։

Թուրք լրագրող և գրող Սերդար Քորուջուն Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ։

– Պրն. Սերդար, այս պահին հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ փուլում են, առաջընթաց կա, թե՞ գործընթացը շարունակում է մնալ հայտարարությունների մակարդակում։

– Հայ-թուրքական հարաբերությունները սպասում են Ադրբեջանի ու Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության համաձայնագրին։ Այո, կողմերը բանակցում են և առաջընթացն ակնհայտ է ամիսներ շարունակ։ Կարևոր է, որ կողմերը հանդիպում են սահմանին և շփումներ հաստատում։ Սակայն կոնկրետ քայլի համար Անկարայի քաղաքականությունը տարիներ շարունակ հստակ է եղել։
Հարաբերությունների կարգավորում տեղի չի ունենա, քանի դեռ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել։ Հետևաբար, նույնիսկ եթե դրական հայտարարություններ արվեն, եթե անգամ քայլեր ձեռնարկվեն, միևնույն է, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների համար անփոփոխ է մնում խաղաղության համաձայնագիրը։

– Ինչպե՞ս եք կարծում, վաշինգտոնյան բանակցություններն ազդեցի՞ն հայ-թուրքական հարաբերությունների վրա։

– Իհարկե, պատմական հանդիպում էր և կարևոր էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից։ Ուզում եք կոչեք միջանցք, ուզում եք ճանապարհ, թե ուղի, դա երկար ժամանակ է քննարկվում Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Թվում է, թե վերջապես քայլ է արվել երրորդ երկրի կողմից։ Ինչպես գիտեք, ԱՄՆ նախագահի ամենակարևոր խոստումն այն էր, որ ԱՄՆ-ն իր խոսքն ասի աշխարհում և խաղաղություն հաստատի՝ օգտագործելով երկրի իշխանությունը կամ ազդեցությունը ճգնաժամերի ու պատերազմների ժամանակ։

Նա շատ վճռական էր Ռուսաստան-Ուկրաինա հարցում, բայց չենք կարող ասել, որ հաջողության է հասել այդ հարցում։ Անկախ նրանից՝ Թրամփին դուր է գալիս դա, թե ոչ, Ադրբեջան-Հայաստան խնդիրն արդեն պատմության գիրկն է անցել։ Նա հաջողեց, որ երկու առաջնորդները հանդիպեն։ Իհարկե, ոչ ոք Թրամփին չի համարում տարածաշրջանային հարցերով «փորձագետ»։ Դրա վառ օրինակը Անգլիայում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նրա խոսքերն էին։ Բայց նաև չպետք է մոռանանք, որ մյուս երրորդ երկրները, որ Կովկասը այդքան լավ գիտեն, ի՞նչ արեցին։ Ի՞նչ արդյունքների են հասել մինչ հիմա։

Օրինակ, վերցնենք Ֆրանսիան, որը տարիներ շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, կամ Ռուսաստանը։ Երկու երկրներն էլ չեն կարողացել Ադրբեջանին և Հայաստանին այնքան մոտեցնել խաղաղությանը, որքան Թրամփի վարչակազմը։ Ավելին, երկու երկրների առաջնորդներն էլ հայտարարել են, որ Թրամփին կառաջադրեն Նոբելյան մրցանակի։ Եվ այս դրական մթնոլորտը, անշուշտ, հանգեցնում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մեղմացմանը։

– Թուրքիայի արտգործնախարարն օրերս հայտարարեց. «Հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը վերջնականապես կնքվի, մենք արագ կկարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ»։ Ըստ Ձեզ՝ Թուրքիան իսկապե՞ս պայմանավորում է հայ-թուրքական գործընթացն Ադրբեջանի հետ կնքվելիք համաձայնագրով, թե՞ սա հերթական դիվանագիտական քայլն է։

– Դա Թուրքիայի քաղաքականության տեսանկյունից կարմիր գիծ է։ Այո, եռակողմ սեղան չկա։ Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը, և թե՛ Հայաստանը անկախ երկրներ են ու շարունակում են սեփական բանակցությունները։ Սակայն Անկարայի և Բաքվի միջև կապը, որը շատ ավելի է ամրապնդվել 2020-ից հետո, ամեն ամիս ու տարեցտարի էլ ավելի է ամրապնդվում։ Կարևոր է չմոռանալ, որ Անկարան 2020-ից առաջ էլ էր ասել, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կապում է Ադրբեջանի հետ կնքվելիք խաղաղության համաձայնագրի հետ։

Այսինքն, դա միայն պատերազմի պատճառով առաջացած վիճակ չէ։ Հետևաբար, Հաքան Ֆիդանի խոսքերը միայն դիվանագիտական քայլ չեն, այլ իրականության արտացոլում։ Կարծում եմ, որ երբ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք շատ արագ կտեսնենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի