Ներքին 1 տարի առաջ - 15:50 10-09-2025

Ճանապարհաշինական ընկերությունն ապօրինի շահագործել է պատմամշակութային հուշարձանի տարածքում գտնվող ավազահանքը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ճանապարհաշինական ընկերությունը 2025 թվականի օգոստոսի 11-13-ն ընկած ժամանակահատվածում, առանց համապատասխան թույլտվության, ապօրինի շահագործել է «Մխիթար Սպարապետ» պատմամշակութային հուշարձան հանդիսացող բլրում գտնվող ավազահանքը՝ արդյունահանելով շուրջ 5000 մ/խ ծավալով ավազակոպճային լեռնային զանգված: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամի վնասը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս