Անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են դանակահարության մեջ կասկածվող՝ 2001 թվականին ծնված անձին։
Ձերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա և տուժողը միմյանց չեն ճանաչել և մինչև դեպքը երբևէ չեն հանդիպել։
Հիշեցնենք, որ ծայրահեղ ծանր վիճակում երեկ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երիտասարդը՝ Երևանի բնակիչ 29-ամյա Էրիկ Կ.-ն, մահացել է:
Տեսանյութ: