Ներքին 3 տարի առաջ - 22:39 04-09-2023

11 պատմամշակութային օբյեկտ հուշարձանի կարգավիճակ է ստացել

Կայացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը. մի շարք պատմամշակութային օբյեկտներ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքում և հանրապետության հինգ մարզերում գտնվող 11 պատմամշակութային օբյեկտներ:
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ են ստացել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Հայրենիք» կինոթատրոնի շենքը, որը կառուցվել է 1951 թ. (ճարտ. Գր. Աղաբաբյան), Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ Հրաչյա Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտի շենքի գլխավոր ճակատը զարդարող «Ծիլ և արև» (1970 թ.) (հեղինակ՝ Կ. Եղիազարյան, համահեղինակներ՝ Մ. Քամալյան, Ց. Ազիզյան) խճանկարը:

Հուշարձանի կարգավիճակ ստացած և պետական պահպանության վերցված մյուս հուշարձաններն են Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սբ. Գրիգոր եկեղեցական համալիրի տարածքում գտնվող եռանավ սրահը (վաղ միջնադար, V-VI դդ.), Մելիքգյուղ գյուղի Դամբարանադաշտը (վաղ բրոնզեդար, Ք. ա. III հազ., ուշ բրոնզ-վաղ երկաթ), Արմավիրի մարզի Բագարան գյուղի Երվանդակերտ քաղաքատեղին ((դաստակերտ) մ. թ. ա. 3-րդ դ.– մ. թ. 14-րդ դ.), ապարանքը (մ. թ. ա. III դ.- մ. թ. IV դ.) և նույն մարզի Խանջյան գյուղի դամբարանադաշտը (Ք. ա. II-I հազ.), Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի Արտանիշ- 9 բնակատեղին (վաղ բրոնզի դարի II փուլ, մ. թ. ա. 28-26-րդ դդ.) և Արտանիշ- 9 դամբարանադաշտը (մ. թ. ա. 24-23-րդ դդ.), Սյունիքի մարզի Տոլորս գյուղի Սբ. Հռիփսիմե միանավ բազիլիկ եկեղեցին (1861 թ.), Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի ժայռափոր (վիմափոր) ջրաղացը (XIII-XIV դդ.):

Հանդիպմանը քննարկվել են նաև պատմության և մշակույթի 32 անշարժ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը: Ըստ սահմանված կարգի՝ դրանք կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը: Ներկայացվել և հանձնաժողովի հավանությանն է արժանացել Լոռու մարզի Ակներ գյուղի քարայր-կացարանների համալիրը (10-19-րդ դդ.) օգտագործման հանձնելու ծրագիրը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում