Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 06-09-2025

Թարգել եմ գիրք կարդալը․ չգիտեմ՝ որն է ՀՀ-ում տպագրված լավագույն գիրքը․ հարցում

Սեպտեմբերի 5-ից Երևանում մեկնարկում է Գրքի երևանյան միջազգային փառատոնը:

Գրքի երևանյան միջազգային փառատոնը հնարավորություն է տալիս թե՛ փորձառու, թե՛ սկսնակ գրողներին ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և մասնակցելու գրականության վերաբերյալ տարատեսակ քննարկումներին։

Գրքի երևանյան 8-րդ միջազգային փառատոնն այս տարի անցկացվելու է սեպտեմբերի 5-7-ը Երևանում, սեպտեմբերի 28-ին՝ Գյումրիում և հոկտեմբերի 4-ին՝ Կապանում:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Վերջին շրջանում Հայաստանում տպագրված Ձեր իմացած լավագույն գիրքը ո՞րն է»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց՝ չգիտի, թե որն է Հայաստանում վերջին շրջանում տպագրված լավագույն գիրքը։

«Թարգել եմ կարդալը ու չեմ հետաքրքրվում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ավելի հեշտ կլիներ հարցնել, թե որն է իր կարդացած վերջին գիրքը։

«Կարող ա ինձ հարցնեիք իմ վերջին կարդացած գիրքը որնա, կպատասխաներ, դա չգիտեմ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ հիմա համացանցի դար է։

«Մի քիչ դժվարանում եմ ասել, քանի որ այս համացանցի դարում մի քիչ էս գրքերով չեմ հետաքրքրվում»,- ասաց նա։

«Շատ դժվար հարց էր, էս արդեն քանի տարի ես չեմ հետաքրքրվում գրքով»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի