Արտաքին 1 տարի առաջ - 19:06 22-08-2025

Մոսկվան «ամեն ինչ անում է»՝ խափանելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը. Զելենսկի

Մոսկվան «ամեն ինչ անում է»՝ խափանելու Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը, որի անցկացումը պնդում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որն ավելի վաղ վերահաստատել է Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամությունը:

Կիևում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Զելենսկին կոչ է արել արևմտյան երկրներին խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ խաղաղություն պարտադրելու նպատակով։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռյուտեի հետ քննարկվել են անվտանգության երաշխիքները, որոնք արևմտյան երկրները կարող են տրամադրել Ուկրաինային Մոսկվայի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո։

Այդ երաշխիքներն, ըստ Զելենսկիի, կարող են նման լինել Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին, ըստ որի, ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա հարձակումը համարվում է հարձակում դաշինքի բոլոր պետությունների վրա։

Ռյուտեն չի արձագանքել, միայն նշել է, որ անվտանգության երաշխիքների շուրջ աշխատանքը, որին մասնակցում է նաև Վաշինգտոնը, շարունակվում է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում