Արտաքին 4 տարի առաջ - 23:04 18-02-2022

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է եռակողմ կոնտակտային խմբի հրատապ նիստը խափանելու մեջ

Եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակությունը Telegram-ի ալիքում հայտարարել է, որ այսօր ժամը 18:00-ին Դոնբասում իրավիճակը քննարկելու նպատակով հրավիրված հրատապ արտահերթ նիստը խափանվել է իբր ռուսական կողմի մերժման պատճառով։ Հանդիպումն այժմ հետաձգվել է փետրվարի 19-ի առավոտյան։

«Ուկրաինան վերահաստատում է իր պատրաստակամությունը սահմանազատման գծում անվտանգության իրավիճակի դեէսկալացիայի վերաբերյալ Եռակողմ կոնտակտային խմբի շրջանակներում անհապաղ քննարկման համար»,- ասվում է ուկրաինական պատվիրակության հայտարարության մեջ։

Ուկրաինայի կարծիքով՝ անհրաժեշտ է կանխել ցանկացած սադրանք և կասեցնել խուճապի տարածումը տեղեկատվական տարածքում։

Իր հերթին աղբյուրը ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստ է մասնակցել Ուկրաինայի արևելքում իրավիճակի կարգավորման կոնտակտային խմբի հանդիպմանը, եթե Կիևն ու Դոնբասը համաձայնեն այն անցկացնել։

Ավելի վաղ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ղեկավարները հայտարարել էին Ռուսաստան կանանց և երեխաների տարհանման մեկնարկի մասին՝ կապված այն լուրերի հետ, որ ուկրաինացի զինվորականները շուտով կարող են հարձակում սկսել Դոնբասում: Կիևը հերքում է Դոնբասում ռազմական գործողության պլանների առկայությունը։ Միաժամանակ Դոնեցկում պայթեցրել են ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ղեկավարի մեքենան։ Սակայն ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը դա անվանել է դիվերսիա, ինչը, նրա կարծիքով, հարձակման նախապատրաստվելու նշան է։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է