Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:30 07-07-2025

Առաջ գոնե մենակ Փաշինյանին էիք զեկուցում, հիմա ամբողջ ՔՊ ֆրակցիայի՞ն․ Վարդանյանը՝ դատախազին

Ես ցավում եմ, բայց դուք այդ զեկուցողի հոգեվիճակից դուրս գալ չկարողացաք, առաջ գոնե միայն Նիկոլ Փաշինյանին էիք զեկուցում հիմա ամբողջ ՔՊ խմբակցությա՞ն, հա՞, այդքան ընկնե՞լ: Այս մասին ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար ԱրծվիկՄինասյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը՝ Քրիստինե Վարդանյանը նշեց,որ դատախազը չի կարողանում պատասխանել երեք պարզ հարցի՝ Արծվիկ Մինասյանի օրո՞ք է կառուցվել Սեյրան Օհանյանի ենթադրյալ ապօրինի շինությունը, ինչը դատախազը ժխտում է, Արծվիկ Մինասյանը լիազորություն չուներ նաև քանդելու այդ շինությունը, նաև «հանցավոր դիտավորությամբ» այդ շինությունը չի օրինականացվել, չի եղել նաև օրենքի կետ, որում ամրագրված է, որ երբ Սեյրան Օհանյանին ենթադրաբար պատկանող հողատարածքն ուղարկել է կառավարություն, պետք է անպայման նշեր, որ կառուցապատման ենթակա հողի վրա արդեն կա կառուցած շինություն։

«Հիմա գործի հիմքը, որն է, չեք կարողանում դրդապատճառներն ասեք, չեք կարողանում խմբի անդամներին նշեք, նախանձելի վիճակում եք՝ մի խոսքով։

Դուք իրականացնում եք քաղաքական հետապնդում՝ բութ գործիք դարձած, գալիս եք, ասում եք։ Այ թե ինչպես է լինում, որ հենց ժողովրդավարության բաստիոնում հենց ընդդիմադիր պատգամավորներն են ԱԺ-ում զրկվում անձեռնմխելիությունից և հենց ժողովրդավարության բաստիոնում են ընդդիմադիրները գաղտնալսվում։

Այստեղ գալիս ասում ենք՝ քաղաքական հետապնդում եք իրականացնում, ասում են՝ քաղաքական հետապնդում չէ, ուղղակի դուք բոլորդ հանցագործներ եք։Հետաքրքիր մի իրավիճակ է, դուք մի երկրում եք իշխանության, որտեղ բոլորը շպիոններ են, հանցագործներ ու միակ մաքուր և սուրբ անձնավորությունները դուք եք։ Դուք եկեղեցու մաքրամաքրությունները պահպանելու համար արշավ եք սկսում եկեղեցու նկատմամբ ու շատ պատահականորեն կալանքի տակ են հայտնվում ձեզ ամենասուրը քննադատող երկու սրբազաններ, ովքեր եկեղեցում հայտնի են իրենց մաքրակենցաղությամբ»,-ասաց Քրիստինե Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի