Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:54 21-11-2022

Հասկանալի է, որ ոչ հսկող դատախազին, ոչ էլ քննիչին այս թատրոնը պետք չէր․ Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին  ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին, կապված 16.11.2022թ. ՀՀ-ից նրա ելքը ապօրինի արգելելու հետ: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչի մասին է խոսքը, ներկայացնեմ այդ օրվա իրադարձությունները ՝

Եվ այսպես, նոյեմբերի 16-ին, գիշերվա ժամը 02.30-ին Զվարթնոց օդանավակայանում սահմանապահները Ա.Աշոտյանին հայտնում են, որ նրա ելքը երկրից արգելված է, քանի որ նա հանդիսանում է ինչ-որ գործով մեղադրյալ: Տալիս են քննիչի հեռախոսահամարը: Ես գիշերվա ժամը 3-ին զանգում եմ քննիչին, ով երկրորդ փորձից պատասխանում է իմ զանգին /մարդը բնականաբար քնած էր, ինչը հետագայում հաստատեց բանավոր կարգով/ և ասում է, որ հսկող դատախազի կողմից Ա.Աշոտյանի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում /մեղադրանքի որոշման նոր անվանումն է/:
Նույն օրը երեկոյան ժամը 20.30-ին Քննչական կոմիտեի շենքում Ա.Աշոտյանին են հանձնվում նշված որոշումը և քննիչի որոշումը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկրից բացակայելու արգելքը ընտրելու մասին:
Երկու որոշումն էլ թվագրված են 16.11.2022թ., ժամի մասին նշում առկա չէ:

Այսինքն՝ Ա.Աշոտյանի ՀՀ-ից ելքի արգելքն օրինական լինելու համար պետք է տեղի ունենար հետևյալը՝
2022 թվականի նոյեմբերի 16-ի ժամը 00.01-ից մինչև 02.30-ը հսկող դատախազը պետք է գտնվեր իր աշխատանքի վայրում և կայացներ մեղադրանքի որոշումը, այնուհետև պետք է դրա բնօրինակը փոխանցեր քննիչին, ով բնականաբար ևս պետք է գտնվեր աշխատանքի վայրում, քննիչը պետք է կայացներ խափանման միջոց ընտրելու մասին որոշումը և այդ մասին տեղեկացներ ոստիկանության կամ ԱԱԾ հերթապահ աշխատակցին, ով իրավասություն ունի տեղեկություն ներբեռնելու ՍԷԿՏ համակարգում, որն էլ պետք է հասցներ կատարեր այդ գործողությունը: Այդ ամենը առավելագույնը 2 ժամ 29 րոպեի ընթացքում:
Եթե կա մեկը, ով հավատում է այս հիպերարագ գործողությունների հավանականությանը, ապա սրտանց շնորհավորում եմ մեր իրավապահ համակարգի մասին կատարյալ անտեղյակության համար:

Հ.Գ. Հասկանալի է, որ ոչ հսկող դատախազին, ոչ էլ քննիչին այս թատրոնը պետք չէր և այս ամենի հեղինակները գտնվում են շատ ավելի բարձր դիրքերում: Այդ պատճառով էլ ակնհայտ է, որ հանցագործության մասին հաղորդման ընթացքը, եթե այդպիսին լինի, չի ունենալու օրինական ավարտ, այլ գործը կոծկվելու է:

Հ.Հ.Գ. Նման դեպքերում ճիշտը պոպկոռն առնելն է և դիտելն է, թե ինչպես է հերթական անգամ խայտառակվելու կապիտուլյանտ իշխանությունը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ