Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 18:37 17-07-2025

Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին հայտնում են ՀՅԴ գրասենյակից։

«Արդեն մեկ շաբաթ է անցել այն օրվանից, երբ իրավապահներն առգրավել են Գեղամ Մանուկյանի անձնական բջջային հեռախոսը, որը, ինչպես ասում է, պարունակում էր անձնական և պատգամավորական գործունեության հետ կապված տեղեկատվություն։

Խուզարկությունը կատարվել է այն բնակարանում, որը դատարանի որոշմամբ ձևակերպվել է որպես իր որդու փաստացի բնակության վայր, բայց իրավապահները փորձել են առգրավել նաև Մանուկյանի հեռախոսը, ինչը թույլատրված չի եղել դատարանի որոշմամբ։ Պատգամավորը հրաժարվել է այն տրամադրել։ Մանուկյանի խոսքի՝ այդ մասին տեղյակ է եղել նաև ՄԻՊ գրասենյակը։ Սակայն, պատգամավորի պնդմամբ, իրավապահները առանձին տարածք են հրավիրել իրեն, և ուժ կիրառելով, խլել են հեռախոսը՝ պատճառելով թեթև մարմնական վնասվածք։

«Ասացին՝ շուտով կվերադարձնեն, բայց անցել է մեկ շաբաթ, և Քննչական կոմիտեի Երևանի վարչության որևէ ներկայացուցիչ չի պատասխանում զանգերիս։ Հեռախոսս մինչև այսօր մնում է բռնագրավված»։

Մանուկյանը նաև տեղեկություն ունի, որ փորձ է արվել կոտրել հեռախոսի պաշտպանական համակարգը։ Նրա խոսքերով՝ հեռախոսի արտադրող ընկերությունը, արձագանքելով իրենից և մի շարք իրավապաշտպաններից ստացված ահազանգերին, այն արգելափակել է։

«Ակնկալիքներ Գլխավոր դատախազությունից գրեթե չունեմ։ Երբ իշխանական պատգամավորները ԱԺ դահլիճում բռնության էին դիմում, ոչ մի իրավական հետևանք չեղավ։ Հիմա եւս դժվար թե այն տրվի՝ հաշվի առնելով քաղաքական պատվերների քանակը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։

Առգրավվել է ոչ միայն իր, այլև որդու՝ Տարոն Մանուկյանի հեռախոսը։ Չնայած քրեական գործն առնչություն չունի վերջինիս հետ, և խուզարկության ժամանակ որևէ ապացույց կամ առարկա չի հայտնաբերվել, հեռախոսը չի վերադարձվել։ Ավելին՝ Տարոն Մանուկյանը անօրինական կերպով պահվել է 72 ժամ, այնուհետև ազատ արձակվել՝ առանց որևէ մեղադրանքի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր