Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:53 31-05-2022

Աղվան Հովսեփյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն գլխավոր դատախազին

Երեկ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ նախատեսված է եղել անցկացնել ՀՀ քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյանի պաշտպանների բողոքի քննությունը, սակայն նիստը չի կայացել, քանի որ պաշտպանական կողմը ծանուցված չի եղել նիստի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի գործով դատաքննության նախապատրաստման փուլում մեղադրող դատախազները միջնորդել էին անփոփոխ թողնել Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպանության կողմը միջնորդել է գրավ կիրառել Հովսեփյանի նկատմամբ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակել էր որոշումը՝ անփոփոխ թողնելով Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի միջնորդությունը։ Պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և Աղվան Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը։

Oragir.news-ի հետ զրույցում Հովսեփյանի փաստաբաններից Աննա Մանթաշյանն ասաց, որ իրենք դատարանին դիմել էին՝ միջոցներ ձեռնարկելու Հովսեփյանի ներկայությունը նիստին ապահովելու համար, սակայն ոչ միայն իրենք չեն ծանուցվել նիստի մասին, այլ նաեւ Հովսեփյանը չի տեղափոխվել դատարան՝ նիստին մասնակցելու։

Անդրադառնալով վերջերս աղմուկ հանած այն թեմային, որ Վերաքննիչ այս բողոքը դատավոր Արշակ Վարդանյանի վարույթից դատարանի նախագահը վերցրել եւ ձեռքով մակագրել է ցանկալի դատավոր Ռուբիկ Մխիթարյանին, փաստաբանն ասաց․ «Մենք հարցում ենք ուղարկել դատարանի նախագահին՝ պարզելու համար, թե որ օրենքով, ինչ ընթացակարգով է նման բան կատարել, քանի որ մենք կարծում ենք, որ դա, մեղմ ասած, ապօրինություն է։ Պատասխանով պայմանավորված՝ հավանականությունը շատ մեծ է, որ հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք գլխավոր դատախազին»։

Նա նաեւ նշեց, որ դատավոր Ռուբիկ Մխիթարյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու՝ որպես ոչ օրինական դատարանի․ «Քանի որ արդեն գործում է ավտոմատ մակագրման համակարգը, եւ այդ համակարգը մակագրել է Արշակ Վարդանյանին, եւ մեզ անհասկանալի պատճառներով, պայմաններով, հեռացվել է այդ մակագրումը համակարգից եւ ձեռքով մակագրվել է Մխիթարյան Ռուբիկին։ Այնպես որ, որպես ոչ պատշաճ դատարանի՝ մենք ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացնելու»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի