Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 10:12 20-05-2021

Գլխավոր դատախազին ՀՀ ՊՆ-ի, ԳՇ պետի, ԱԱԾ տնօրենի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել  

Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ սահմանին կատարված վերջին իրադարձությունների հետ կապված։

«Հարգելի հայրենակիցներ, քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազին էլեկտրոնային փոստի միջոցով հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցի ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, ազգային անվտանգության ծառայության տնօրենի և նրանց ենթակա իրավասու պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության, ՀԱՅ զինվորի և ՀԱՅ ժողովրդի նկատմամբ մի շարք հանցագործություններ կատարելու ակնհայտ հատկանիշների վկայակոչմամբ։

Ակնհայտ է, որ այս հանցագործությունները նաև ավելի բարձր պաշտոնյաներ են կատարում, սակայն նրանց հնարավոր կլինի հասնել այս անձանց միջոցով։

Էլ հնարավոր չէ դիմանալ այս «պետական» քաոսին, ստին, կեղծիքին և ինչ-որ անհայտ ծագում ունեցող շնչավոր էակների կողմից մեզ անուղեղ զանգվածի տեղ դնող հայտարարություններին։

Մեր Հայրենիքը և ՀԱՅ ժողովուրդը ծայրահեղ վատ դրության և վտանգի մեջ է, որն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Սակայն վերջին ժամանակների իրադարձություններն ակնհայտորեն վկայում են, որ գործող իշխանությունները զբաղված են ոչ թե այդ վտանգը չեզոքացնելով, այլև՝ անձնական կամ խմբային շահերից ելնելով հանրությանը մոլորեցնելով, ակնհայտ իրական փաստերը ՀԵՐՔԵԼՈՎ, ՍՈՒՏԸ տարածելով, որից հետո ստիպված ընդունում են իրականությունը, սակայն այդ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻ, ՍՏԵՐԻ և ամենակարևորը՝ թշնամու կողմից ՀՀ տարածք անարգել ներխուժելու, ՀՀ տարածքը գրավելու, ՀԱՅ զինվորի և գյուղացու նկատմամբ բռնություն գործադրելու, սպառնալիքներ տալու և ՀՀ ինքնիշխանությունը ոտատակ տալու համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում և դրանք կանխելուն ուղղված որևէ գործողություն չի կատարվում։

Մեզ վերածել են ՈՉՆՉԻ, այլևս արժանի հակազդեցության չի արժանանում ոչինչ, նույնիսկ դավաճանություն։ Վերածվել ենք մի խումբ անպիտանների և անկարողների կողմից կառավարվող զանգվածի։

ՊՆ հերքում-հաստատումից հետո պատրաստ էի գնալ Կառավարության շենքի մոտ և պահանջել վարչապետի աթոռին բազմածի հրաժարականը, գնալ նախագահական և պահանջել նախագահի աթոռին բազմածի հրաժարականը, գնալ ՊՆ շենքի մոտ և պահանջել նախարարի և գլխավոր շտաբի պետի աթոռներին բազմածների հրաժարականները, սակայն համախմբում չունենալու պատճառով դրանք դեռևս արդյունք չեն տալիս, ուստի որոշել եմ իմ մասնագիտության առումով նպաստել այդ անպիտանների հեռացմանը։

Հ․Գ․ Էլ անիմաստ իշխանություն-ընդդիմություն, լավ ու վատ, ներկա-նախկին, քաղաքականացում-չքաղաքականացում քարոզներ չանեք, Հայրենիքը վտանգի մեջ է՝ ստից խաղեր ենք տալիս»,- նշել է Երեմ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր