Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:35 13-06-2025

Որ գործն են մինչև վերջ արել, որ ճամփեքն էլ պրծնեին. ալավերդցի

Մ6-Սանահին-Ակներ ճանապարհը շինարարի կողմից ասֆալտելուց հետո բազմաթիվ հետշինարարական խնդիրներ են առաջացել, չկառուցված մայթեր, արդեն իսկ ավերված խրամուղիներ, ջրահեռացման համակարգերի անհեթեթ լուծումներ, որի պատճառով գարնանային հեղեղաջրերը շատ հատվածներում անարգել լցվում են նորակառույց ճանապարհ, ավերում նորակառույց ճամփեզրի հողե ջրահեռացման խրամուղիները, լցվում արտադրական տարածքներ։

Միլիարդները փոշիանում են սխալ նախագծված ու սխալ կառուցված ճանապարհի արդյունքում։ Ամիսներ շարունակ անձրեւաջրերն անարգել հոսում են անցյալ տարի փռած ասֆալտի վրայով: Ասֆալտապատումից մեկ տարի անց գծանուշմենր չկան, հատկապես անցումների անհրաժեշտությունը մեծ է, քանի որ շփոթության մեջ են ընկնում եւ վարորդները, եւ հետիոտները:

Մ6-Սարահարթ-Ակներ շուրջ 10 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է շուրջ 2 մլրդ դրամ, ծրագիրն իրականացվել է կառավարության ֆինանսավորմամբ: Սակայն շինարարական աշխատանքներն այդպես էլ ավարտին չեն հասել: