Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:17 06-06-2025

Պատահականությո՞ւն, թե՞ չար միտում. հայկական և վրացական գինու օրերը համընկել են

Հունիսի 6-8-ը Երևանում անցկացվում է ամենամյա բացօթյա «Երևանի գինու օրեր» փառատոնը։ Այս տարի միջոցառումը խոստանում է ներգրավել մինչև 100 գինեգործական ընկերություն և ավելի քան 250 գործընկեր։

Oragir.News-ը այցելեց Սարյան փողոց, որտեղ արդեն մեկնարկել էր փառատոնը։ Թեպետ մեկնարկը նոր էր, բայց փողոցը լիքն էր գինու սիրահարներով՝ ինչպես տեղացիներով, այնպես էլ օտարերկրյա հյուրերով։

Մասնակիցները սիրով կիսվեցին իրենց տպավորություններով:

«Առաջին անգամ եմ մասնակցում փառատոնին։ Տպավորություններս շատ լավն են, ուրախ եմ, որ Հայաստանում նման միջոցառում է անցկացվում։ Արդեն հասցրել եմ փորձել գինու մի քանի տեսակ, բոլորն էլ շատ հավանել եմ»,- նշեց մանսկաիցներից մեկը։

Oragir.News-ը զրուցեց նաև փառատոնի մասնակից, «Հին Արենի» գինու գործարանի ներկայացուցիչ Արա Միհրանյանի հետ՝ պարզելու, թե արդյոք Վրացական գինու օրերը, որոնք անցկացվում են նույն օրերին, խանգարում են իրենց։

Արա Միհրանյանը հայտնեց. «Ես կարծում եմ, որ սա պատահական չէ, որ փառատոնները համընկնում են։ Սա միտումնավոր արվում է վրացական կողմից, ինչը, իմ կարծիքով, արդար չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում։