Մամուլ 1 տարի առաջ - 08:00 31-05-2025

Նախկինների 50/50 ընթացակարգը տեղափոխվել է «Թավշյա իշխանություն»․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրերս Ազգային ժողովում «Հրազդան ցեմենտ» գործարանի գործունեությունը և սնանկության հարցը քննարկվեց Աժ ամբիոնից։ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը բարձրաձայնեց, որ գործարանի աշխատակիցները վերջին անգամ աշխատավարձ ստացել են մարտ-ապրիլ ամիսներին։

Հարց է առաջանում, թե ինչու հիմա անդարարձ կատարվեց «Հրազդան ցեմենտին»․ պատճառը, թերևս, մեկն է՝ դանակը հասել է ոսկորին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ սնանկության դատարանի՝ ապրիլի 23-ի որոշմամբ կասեցվել է «Հրազդան ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ի գործունեությունը, գույքը պարտապանի կողմից անձամբ կառավարելու և տնօրինելու բոլոր իրավունքները:

««Հրազդան ցեմենտ»-ի հարցը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում»,- ԱԺ նիստին ասաց էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին, թե հերթական խոշոր գործարանի սնանկացման գործընթացն է, Կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում դա թույլ չտալու համար:

Զաքարյանը հայտնեց, որ մի քանի անգամ կոնսուլտացիաներ և հանդիպումներ է եղել սեփականատերերի հետ, և այս պահին մշակվում է ճանապարհային քարտեզ՝ ինչպես կարելի է այդ հարցը լուծել:

Արսեն Թորոսյանն առաջարկեց դիտարկել «Հրազդան ցեմենտ»-ի առողջացման ծրագրում Կառավարության մասնաբաժին ունենալու տարբերակը։

Քանի որ հարցի հիմնային խնդիրները բարձրաձայնել էր Լիլիթ Ստեփանյանը, նրանից փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք հայտարարությունից առաջ պատգամավորը զրուցել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի տնօրենի կամ անդամների հետ բարձրացված հարցի վերաբերյալ, քանի որ «Հրազդան ցեմենտը» գտնվում է նրանց ղեկավարման ներքո։ Ապա հետաքրքրվեցինք՝ քանի որ խորհրդի անդամների թվում եղել է նաև Տիգրան Ավինյանը, նրա հետ խոսել է, թե ոչ։

Ինչո՞ւ պատգամավորը այժմ անհրաժեշտություն տեսավ խոսել այս հարցի վերաբերյալ։

«Որքան, որ ես եմ տեղյակ (գործարանի աշխատակիցների հետ հանդիպումների ընթացքում եմ իմացել) «Հրազդան ցեմենտը» գտնվել է ABB, իսկ հիմա՝ AMIO բանկի ղեկավարման ներքո («Հայբիզնեսբանկ»)։

Տիգրան Ավինյանի հետ այս թեմայով որևէ քննարկում չի եղել, վերը նշածիս պատճառով։

Հարցի վերաբերյալ խոսում եմ նախորդ տարվա հոկտեմբեր ամսից, երբ հանդիպել եմ շուրջ 10 աշխատակցի հետ։ Հրապարակային խնդրին անդրադարձել եմ նոյեմբերի առաջին քառօրյայի քաղաքական հայտարարությունների ժամին։ Այնուհետև գրություններ եմ ուղարկել ՀՀ վարչապետին, մի քանի նախարարությունների։

Դրա արդյունքում՝ Նոր Տարվան ընդառաջ աշխատակիցները ստացել են 2 ամսվա աշխատավարձ։

Կազմակերպվել են քննարկումներ հասկանալու համար՝ ինչու ենք հանգել այս վիճակին, ինչպես դուրս գալ ստեղծված դրությունից։

Օրերս ԱԺ-ում քննարկվեց նախագիծ, որի հիմնավորումներում նշված էր. «Աջակցել տեղական արտադրողին..․»։ Ես օգտվեցի ելույթի հնարավորությունից՝ ևս մեկ անգամ խոսելու այս հարցի մասին և տեղեկանալու, թե Էկոնոմիկայի նախարարությունը ինչ տեսակետ ունի։ Պարզվեց` փոխնախարարը գիտի այն՝ ինչ ես։

Առաջիկայում ևս մեկ աշխատանքային քննարկում է տեղի ունենալու Էկոնոմիկայի նախարարությունում, և, եթե կարիք լինի (չգիտեմ՝ ովքեր են մասնակցելու քննարկմանը, քանի որ սեփականատերերն ու աշխատակիցները արմատապես տարբեր հիմքերով են խոսում) ևս մեկ քննարկում կկազմակերպեմ ԱԺ-ում», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց Ստեփանյանը։

Բարձրացված հարցից ու Թորոսյանի առաջարկից հետո ստացվում է, որ առաջ նախկինների կողմից 50/50՝ բիզնեսը կիսող ընթացակարգը տեղափոխվել է «Թավշյա իշխանություն», սակայն այս անգամ Կառավարությունն է «Սաշիկ» դերը տանում։

Իսկ «ԱՄԻՕ» դարձած «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ էր երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որը պետք է ՔՊ-ին բացատրի՝ ինչ է կատարվել «Հրազդան ցեմենտ»-ում, և ինչու չի կարելի «փայ մտնել» բիզնեսին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին