Ներքին 3 տարի առաջ - 23:41 21-04-2023

Իշխանություն կա՝ օրհնություն է, իշխանություն էլ կա՝ պատիժ. մերը պատիժն է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր, անդրադառնալով եկեղեցուն, ասել է․ «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։

Իհարկե, միտքը միանշանակ ընկալելի չէ, անգամ զավեշտի է հասնում։ Հասկանալու համար, թե այս արտահայտության վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի եկեղեցին, զրուցեցինք Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ամեն զառանցանք պետք էլ չէ մեկնաբանել։ Այո՛, ամեն իշխանություն Աստծուց է, Ավետարանում այդպես է գրված, իշխանություն կա, որ օրհնություն է, իշխանություն կա, որ պատիժ է։ Հիմա մերը պատիժ է, և եկեղեցին պետք է զգուշացնի և բարձրաձայնի, որ այս իշխանությունը պատիժ է, ժողովո՛ւրդ, փորձանք է, և դա էլ անում ենք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:48 Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած․ Շարմազանովը՝ իշխանությանը
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
20:24 Ավելի քան 100 կոնգրեսական կոչ է արել Ռուբիոյին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր