Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 07:18 29-05-2025

Ի՞նչ է հայտարարագրել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի փոխնախագահի համար 2024 թվականը հաջողակ տարի է եղել։ Նա միանձնյա սեփականությամբ գնել է նոր բնակարան և ավտոկայանատեղի։

Ռուբեն Ռուբինյանը ՀՀ Ազգային ժողով է եկել 2021 թվականին հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: 2021 թվականի օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Ռուբինյանի կինը՝ Մարիամ Հաջի-Հակոբյանը, ևս աշխատում է ՀՀ Ազգային Ժողովում՝ որպես գլխավոր մասնագետ։
2024 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի համաձայն՝ Ռուբինյանը, գրեթե 7 տարի իշխանության լինելուց հետո, միայն ձեռք բերեց բնակարան և ավտոկայանատեղի։
Բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանը ձեռք է բերվել «Կանաչ Թաղ» ՍՊԸ-ից 2024 թվականի նոյեմբերին, որն արժեցել է 47 մլն ՀՀ դրամ։ Նույն ընկերությունից ԱԺ փոխխոսնակը ձեռք է բերել նաև ավտոկայանատեղի 5 մլն դրամ արժողությամբ։
Ռուբինյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 7,5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 2 մլն 784 հազար դրամ։

Ռուբեն Ռուբինյանի տարեկան եկամուտները կազմել են 17 մլն 373 հազար դրամ, որից 14 մլն 229 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, 2 մլն 836 հազար դրամը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացված եկամուտ է, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։ Տարեկան եկամտից 307 հազար 479 դրամը այլ եկամուտ է՝ «Ինեկոբանկից»։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 31 մլն 302 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Եթե փորձենք համեմատել Ռուբեն Ռուբինյանի՝ 2018 թվականին՝ որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ ներկայացրած հայտարարագիրը ներկայիս հայտարարագրի հետ, կստացվի, որ Ռուբինյանը միայն 7 տարի անց կարողացավ «բովանդակություն տալ» հայտարարագրի աղյուսակին։
Բանն այն է, որ նա այդ շրջանում, ո՛չ տուն է ունեցել, ո՛չ ավտոմեքենա։

2018 թվականին նա ունեցել է 500 հազար ՀՀ դրամ, իսկ պարտականություններն ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը, այսինքն՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև նույն տարվա մայիսի 29-ը, ստացած եկամուտը կազմել է 150 հազար դրամ։

Կարճ ասած՝ անհամեմատելի է 7 տարիների աճի տեմպը փոխխոսնակի հայտարարագրում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ