Ուղիղ եթեր
Ավելին 1 տարի առաջ - 09:23 16-05-2025

Փի Դիդիի դեմ գործով Քեսի Վենտուրան ներկայացրել է ցնցող մեղադրանքներ. BBC

Ռեփեր Փի Դիդիի դեմ հարուցված գործով դատարանում ցուցմունք է տվել նրա նախկին ընկերուհին՝ Քեսի Վենտուրան։ Նա պատմել է, որ իրենց հարաբերությունները վերածվել են հոգեբանական և ֆիզիկական բռնության մղձավանջի։

Քեսիի խոսքով՝ նա առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, սեռական բռնությունների ենթարկվել։ Նա նաև հայտարարել է, որ Դիդին բռնաբարել է իրեն բաժանումից և ամուսնությունից հետո, ինչի հետևանքով առաջին անգամ լրջորեն մտածել է ինքնասպանության մասին։

Ցուցմունքի ընթացքում Վենտուրան հուզվել է և չի կարողացել զսպել արցունքները։