Արտաքին 1 տարի առաջ - 20:19 13-05-2025

ՆԱՏՕ-ն չպետք է լինի ռուս-ուկրաինական հակամարտության կողմ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Թուրքիան ակտիվացրել է ջանքերը՝ վերջ դնելու ռուս-ուկրաինական հակամարտությանը, սակայն նա պնդել է, որ հյուսիսատլանտյան դաշինքը չպետք է լինի հակամարտության կողմ։

Այդ մասին հայտնել է Թուրքիայի ղեկավարի աշխատակազմը։

Էրդողանը Ռյուտեին ընդունել է նախագահական համալիրում. Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության շուրջ իրավիճակի զարգացումը, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Հանդիպման ընթացքում Էրդողանն ասել է, որ Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ՆԱՏՕ-ին, և որպես դրա հաստատում՝ Անկարան կրկին կստանձնի Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարությունը։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ Թուրքիան ակտիվացրել է իր ջանքերը՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը տևական և արդար խաղաղությամբ ավարտելու համար, որ Թուրքիան բանակցություններ է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ ու վճռականորեն աջակցում է համապարփակ հրադադարի հաստատմանը։ Թուրքիան պահպանում է այն դիրքորոշումը, որ ՆԱՏՕ-ն չպետք է մաս կազմի այդ պատերազմին, և որ խաղաղության հնարավորությունը չպետք է բաց թողնվի»,- ասված է Էրդողանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
23:50 Հոկտեմբերի 26-ին Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
22:50 Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը առ այսօր չի դիմել Եվրոպական միության անդամակցության թեկնածուի կարգավիճակի համար․ Արմեն Աշոտյան

Ձեզ գուցե հետաքրքրի