Արտաքին 3 տարի առաջ - 15:45 29-11-2022

Հորդանանի սենատի խոսնակը կարևորել է Էրդողանի դերը՝ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում

Հորդանանի սենատի խոսնակ Ֆեյսալ ալ Ֆայզը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևոր դեր է խաղում ռուս-ուկրաինական պատերազմում կողմերի դիրքորոշումները մերձեցնելու հարցում։ Այս մասին ալ Ֆայզն ասել է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

Հորդանանի սենատի խոսնակը բարձր է գնահատել Թուրքիայի և անձամբ նախագահ Էրդողանի դերը ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ պատերազմներում պարտվողները միշտ խաղաղ բնակիչներն են։

Անդրադառնալով Հորդանանի և Թուրքիայի հարաբերություններին՝ ալ-Ֆայզը դրանք անվանել է հզոր, մասնավորապես՝ առաջնորդների մակարդակով։ Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների դիվանագիտական ​​ներկայացուցչությունների միջև կապերն էլ ավելի կամրապնդվեն։

Ալ Ֆայզի համոզմամբ՝ բոլոր խնդիրների լավագույն լուծումը երկխոսությունն է։ «Թուրքիան կարող է դրական դեր խաղալ տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործում՝ համագործակցելով արաբական երկրների հետ»,- ասել է նա։

Վերջինս նաև կոչ է արել բացել երկխոսության ուղիները Թուրքիայի, Եգիպտոսի, Իրաքի և Սիրիայի մասնակցությամբ, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում