Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:26 07-05-2025

Ի՞նչ եք ուզում էդ մարդկանցից, պարեկներին թիրախավորում եք, էդ մարդիկ էլ են սահման պահում. Ալեքսանյան

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի մեղադրանքներին:

Հիշեցնենք՝ Մանուկյանն իր ելույթում հայտարարել էր, թե պարեկները ստանում են 371 հազար դրամ ամսական աշխատավարձ, իսկ Հայաստանի մարտական հենակետում նստած, մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը՝ օրական 1700 դրամ աշխատավարձ:

«Պարոն Մանուկյան, այդ ի՞նչ թվաբանություն է: 1700 դրամ մեկ օրվա համար աշխատավարձ, որ ասում եք, կազմում է ամսական 60 հազար դրամից քիչ: Դա Հայաստանի նվազագույն աշխատավարձից քիչ է: Չի կարող նման աշխատավարձ լինել: Գոյություն չունի, անհնար է նման աշխատավարձ լինի: Այսինքն՝ մենք ունենք զինծառայող, որ ամսական 50 հազար դրամ աշխատավա՞րձ է ստանում: Պարոն Մանուկյան, չկա տենց բան»,- հայտարարեց Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է պարեկների թիրախավորմանը, պատգամավորը նշեց՝ ՀՀ ոստիկանության ծառայողները պետք է ստանան բարձր աշխատավարձ, բարձր աշխատավարձ պետք է ստանան նաև ՀՀ զինծառայողները:

«Առհասարակ, ՀՀ պետական ծառայողները պետք է ստանան բարձր աշխատավարձ»,- ընդգծեց պատգամավորը՝ նշելով, որ այս ուղղությամբ իրենք քայլեր ձեռնարկել են:

«Ոչ մի իշխանություն այդքան քայլ չի ձեռնարկել ու այդքան աշխատավարձ չի բարձրացրել, ինչքան մենք: Նույն զինծառայողների աշխատավարձը ոչ ոք այդքան չի բարձրացրել, որքան մենք: Չեմ հասկանում՝ ինչ եք ուզում պարեկներից: Անկեղծ, ինձնից շատ ոչ ոք շատ չի ուզում, որ մեր զինծառայողները ստանան հնարավոր ամենաբարձր աշխատավարձը, ու դրա ուղղությամբ ամեն ինչ արվում է, բայց չի կարելի անընդհատ թիրախավորել պարեկներին:

Պարեկները հո օդից չեն ընկել էս երկրում: Էդ մարդիկ, օրինակ, նույն էն տղերքն են, որ սահման են պահել, նույն մարդիկ են, որ զինծառայություն են անցել: Մեր քաղաքացիներն են: Կոնկրետ խավ է, որի նկատմամբ ատելություն եք սերմանում»,- նշեց Վահագն Ալեքսանյանը՝ կոչ անելով խոսել թիրախային:

«Եկեք ասեք, օրինակ՝ բարձրացրեք սերժանտների աշխատավարձը, ես էլ ասեմ՝ այո, եկեք բարձրացնենք ինչքան հնարավոր է»,- հայտարարեց պատգամավորը:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան