Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:45 06-05-2025

Մարզային հիվանդանոցները վերցնում են, որ ՔՊ-ին ձայներ բերեն․ ԱՆ որոշման հետքերով 

Փետրվարի 20-ի ՀՀ կառավարության նիստում ընդունված որոշմամբ՝ մարզային բժշկական կենտրոնները դուրս են գալիս մարզպետարանների ենթակայությունից և անցնում Առողջապահության նախարարության վերահսկողության տակ։

Որոշման նպատակների ու հնարավոր հետևանքների մասին զրուցել ենք «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի հետ։ Վերջինս Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության ռազմավարական բոլոր փաստաթղթերում մինչև այժմ առաջնային էր համարվում ապակենտրոնացված կառավարումը որպես արդյունավետության և թափանցիկության կարևոր գրավական։ Սակայն նոր որոշումը հակասում է այդ մոտեցմանը՝ կենտրոնացնելով կառավարումը մեկ մարմնի՝ Առողջապահության նախարարության ձեռքում։

«Կարծես՝ կառավարությունը որոշել է, որ մարզպետները բավարար կառավարչական ունակություններ չունեն, և անհրաժեշտ է ողջ համակարգը միակենտրոն վերահսկողության տակ վերցնել»,- ասաց նա։

Վարդանյանի կարծիքով՝ որոշման հիմքում կարող են լինել նաև քաղաքական նպատակներ։ Նրա դիտարկմամբ՝ այս քայլով իշխանությունը կարող է ավելի կառավարելի վարչական ռեսուրս ունենալ, որը կարող է օգտագործել նաև ընտրություններում։

«Բժշկական հաստատությունները կարող են դառնալ ազդեցության կետեր՝ թե՛ աշխատակիցների, թե՛ որոշ համայնքային շերտերի վրա»,- ընդգծեց նա, ապա հավելեց, որ ըստ շրջանառվում տեղեկությունների՝ յուրաքանչյուր մարզում գործող բուժհաստատությունները միավորվելու են մեկ իրավաբանական անձի շուրջ։ Այս մոդելի պարագայում ծառայությունները կենտրոնացվելու են մեկ կամ երկու հիմնական կենտրոնում, իսկ մյուս բուժհաստատությունները կարող են վերածվել միայն տեղամասային հիվանդանոցների՝ խորհրդային ժամանակների նման։

«Սա կարող է ճանապարհ հարթել նաև բժշկական կենտրոնների մասնավորեցման համար, պատճառաբանելով ծախսերի ոչ արդյունավետությունը։ Այդ հիմնարկները, որոնց վրա տարիներ շարունակ պետական վարկեր են ներդրվել, հնարավոր է՝ վաճառքի կհանվեն կամ կհանձնվեն հավատարմագրային կառավարման»,- ասաց Ծաղիկ Վարդանյանը, կասկած հայտնելով, որ այս որոշման հիմքում կարող է ընկած լինել կոռուպցիան։

«Առողջապահության նախարարությունը ոչ միայն լիցենզավորում է, այլև որոշում է պետական պատվերի ծավալները, ֆինանսավորումը և հենց իրենց կողմից էլ նշանակվում են բժշկական կենտրոնների տնօրենները։ Այսինքն՝ վերահսկողության բոլոր օղակները գտնվում են նույն մարմնի մոտ, ինչը հող է նախապատրաստում արատավոր համակարգի ձևավորման համար»,- եզրափակեց առողջապահության համակարգի գործիչը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին