Արտաքին 5 տարի առաջ - 09:04 09-08-2021

Ֆլորիդայի հիվանդանոցները լի են կորոնավիրուսով վարակված երեխաներով. CNN

Ֆլորիդայի մանկական հիվանդանոցներն «ամբողջությամբ լցված են» կորոնավիրուսով վարակված երիտասարդ պացիենտներով «դելտա» շտամի տարածման հետևանքով: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Ֆլորիդայում օգոստոսի 8-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակված երեխաների ամենամեծ թիվը՝ 172:

«Մանկական վարակի դեպքերը մեր հիվանդանոցներում և մանկական հիվանդանոցներում անհավանական են: Մեր մանկաբույժները, բուժքույրերը, անձնակազմը սպառվել են, իսկ մեր երեխաները տառապում են: Եվ սա բացարձակապես սարսափելի է: Մեր երեխաները մեծապես տուժել են: Մենք երբեք նման թվեր չէինք տեսել»,- ասում է Ֆլորիդայի միջազգային համալսարանի բժիշկ, վարակիչ հիվանդությունների փորձագետ Էյլին Մարտին:

COVID-19-ով վարակված երեխաների հոսպիտալացման կտրուկ աճ է գրանցվել այլ նահանգներում, այդ թվում՝ Արկանզասում, որտեղ չորեքշաբթի գրանցվել է վիրուսով հոսպիտալացված երեխաների ռեկորդային թիվ:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին