Ներքին 1 տարի առաջ - 18:13 26-04-2025

Մահացած պտղի դին հանձնվում է հարազատներին այն բացառիկ դեպքերում, երբ ծննդկանի և հարազատների կողմից ներկայացվում է գրավոր պահանջ. ԲԿ-ի պարզաբանումը

Shamshyan.com-ը ապրիլի 24-ին տեղեկություն էր հրապարակել, որ ըստ ծնողի՝ ծննդաբերությունից հետո իր մահացած երախայի մահվան թղթում նշված են եղել այնպիսի պատճառներ, որոնք երեխան չի ունեցել, իսկ բժիշկնը հայտնել է, որ մարմինը այրել են ու ծնողը չի կարող վերցնել այն:

Հրապարակումից օրեր անց 4 ծնողից ահազանգեր են ստացել, ովքեր նշում էին, որ նշված բժշկական կենտրոնում նույն կերպ են վարվել իրենց նորածինների հետ:

Հրապարակումից հետո Վերարտադրողական առողջության պերինատալոգիայի, գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը հերքել է ծնողի հայտնած տեղեկությունը:

««Ողբերգական դեպք՝ Երևանում․․․» հոդվածում ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը, քանզի Ձեզ հայտնել են սխալ տեղեկություններ, մասնավորապես, որ երեխան եղել է երեք ամսեկան և դեպքը տեղի է ունեցել ս/թ․ ապրիլի 17-ին։

Իրականում, որպես բարձր ռիսկի հղիություն հղին ուղեգրվել է մարզից 09․01․2025թ․-ին՝ հղիություն 37-38 շաբաթական, հղիության անեմիա, ճարպակալում 3-րդ աստիճանի ախտորոշումով։ ՎԱՊՄԳՀԻ-ում կատարվել են անհրաժեշտ բոլոր կլինիկո-լաբորատոր հետազոտությունները և անհրաժեշտ բուժումը։ Ընդունվելու օրվանից և բուժումից 7 օր հետո 16․01․2025թ․-ին 20։30-ին կինը ինքնաբեր ծննդաբերել է մեկ մահացած պտուղ։

Ծննդաբերելուց անմիջապես հետո մահացած պտղին տեսել են ծննդկանը, նրա ամուսինը և մայրը։ Ծննդաբերության հաջորդ օրը ամուսինը և նրա մայրը դիմել են ախտաբանաանատոմիական լաբորատորիա՝ մահվան պատճառը պարզելու նպատակով և չեն հայտնել ցանկություն՝ պտղի դին վերցնելու համար։

Մահացած պտղի դին հանձնվում է հարազատներին այն բացառիկ դեպքերում, երբ ծննդկանի և հարազատների կողմից ներկայացվում է գրավոր պահանջ, քանի որ չի եղել դին վերցնելու պահանջը համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության 2008թ․-ի մարտի 4-ի N 03-Ն հրամանի այն ուղարկվել է համապատասխան վարակազերծման և ոչնչացման։

Պտղի մահվան պատճառը ըստ ախտաբանաանատոմիական եզրակացության․ սրտի բնածին արատ՝ աորտայի փականային ստենոզ, ներարգանդային համատարած վարակ՝ պրոդուկտիվ պլացենտիտ թավիկների սկլերոզի, ոչ ֆունկցիոնալ զոնաների, խոշոր նեկրոզների ֆոնի վրա, պորտային երակի ֆլեբիտ, ինտերստիցիալ հեպատիտ, երկկողմանի պնևմոնիա, օջախային մենինգոէնցեֆալիտ, սակավարյունություն, արյունազեղումներ, արտահայտված դիստրոֆիկ փոփոխություններ ներքին օրգաններում։

Ախտաբանաանատոմիական եզրակացությունով հաստատված պտղի մոտ եղած խնդիրները եղել են անհամատեղելի կենդանի նորածին ստանալու համար։

Բուժանձնակազմի կողմից կատարված բոլոր անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել կանխել պտղի ներարգանդային մահը»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր