Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:33 16-04-2025

Իմ եղբոր ընտանիքը ստիպված ընդունեց մեղքը, հեսա գործը կփլվի. Ալեն Սիմոնյան․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հետ զրույցում սկանդալային հայտարարություն է արել: Նա փաստացի ասել է, որ իր հարսը` Անի Գևորգյանը, ստիպված է եղել ընդունել իր մեղքը, որպեսզի ստեղծված իրավիճակը հանդարտվի, դրանից հետո նոր գործը դատարանում քննվի: «Այո՛, ճիշտ եք ասում, իմ եղբոր ընտանիքը կայացրել է այդ որոշումը, գնացել է այդ ճանապարհով, որպեսզի հետագայում դատարանում քննությունը շարունակվի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Նա կրկին կասկածի տակ է դրել իրավապահների աշխատանքը` կանխատեսելով, որ այս գործն էլ դատարանում «կկոտրվի» ինչպես շատ այլ գործեր, և իրավապահները սխալվել են:

Այսպիսով, կարելի է ասել, որ Ազգային Ժողովի նախագահը ձեռնոց է նետում ուժային կառույցների ղեկավարներին եւ կասկածի տակ դնում նրանց պրոֆեսիոնալիզմը՝ հայտարարելով, որ ուժային կառույցները սխալվել են: Սա բավականին ուշագրավ իրավիճակ է՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարած պայքարը կոռուպցիայի դեմ, եւ ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյան, օգտագործելով իր դիրքը եւ ազդեցությունը, ուժային կառույցների վրա փորձում է իշխող, թելադրող դիրք ունենալ. իսկ Նիկոլ Փաշինյանը եթե լիներ ընդդիմադիր պատգամավոր, այս երեւույթը կգնահատեր «կոռուպցիա» առանց պոզուպոչի՝ Ալեն Սիմոնյանի դերակատարմամբ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
18:10 Սիրուշոն մայրիկին իր բրենդի առաջին ոսկյա զարդն է նվիրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին