Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:47 16-05-2025

Մարդիկ վախից դռները փակել, գնացել են, շենքը վրեքս կփլվի. վթարայինի բնակիչ

1988 թ. երկրաշարժից 37 տարի անց, եթե Գյումրիում որոշակիորեն լուծվել է անօթևանության խնդիրը, ապա վթարային շինությունների հարցի լուծումը դեռևս մշուշոտ է։

Նշենք, որ Շիրակի մարզում վթարային է համարվում 114 շենք, որոնց մեծ մասը 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնության են: Դրանցից 92-ը Գյումրիում են, որոնցից առանձնացվում են Անտառավան 26, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերը, որոնք 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարայինություն ունենք։

Oragir.News-ի լրագրողը եղել է Տիգրան Մեծ 5 վթարային շենքում։

Վրեժ Մկրտչյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ վթարային այս շենքում 3 ընտանիք է մնացել. «Մարդիկ վախից դռները փակել գնացել են, շենքը վրեքս կփլվի»։

Հիշեցենենք, որ վերջին անգամ Գյումրիում շենքեր ամրացվել են Լինսի հիմնադրամի ֆինանսական ներդրումներով՝ 2001-2003 թվականներին: Այդ տարիներին ամրացվել է 2500 բազմաբնակարան: Դրանից հետո ոչ որեւէ հիմնադրամի, ոչ էլ կառավարության կողմից որեւէ ֆինանսական հատկացում չի եղել:

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:00 ՊԵԿ պաշտոնյան 46.7 միլիոն դրամ կորցնելու եզրին է
21:54 Մեր երեխեքի արածը ուրացան, ամեն ինչ ջնջեցին ու արժեզրկեցին․ զոհվածի մայր
23:23 Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներից. Լավրով
19:15 Ողբերգական դեպք՝ Լոռու մարզում․ Ալավերդիում Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին
22:54 Լակոտապետություն չի, որ քնեն, հելնեն, մարդկանց դուրս շպրտեն. Մեսրոպ Մանուկյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
23:37 Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է. իրանագետ
09:30 Բուդկի պաշտպան անվանող թաղապետը եղել է «բինտի պաշտպան»
19:04 Ամուլսարը՝ որպես Հայաստանի պղծման մոդել․ Լևոն Զուրաբյան
18:51 ՀԿ-ների հայտարարությունը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման և Հայաստանի միջազգային պարտավորությունների մասին
20:17 Սյունիքում 72-ամյա տղամարդը եռակցման աշխատանքներ կատարելիս ընկել է պատշգամբից և մահացել