Ներքին 1 տարի առաջ - 11:22 05-04-2025

Սահմանի կյանքը՝ բնականոն ընթացքում 

Տավուշի Բերքաբերը Ադրբեջանին ամենամոտ հայկական գյուղերից է: Գյուղի տներից մինչև ադրբեջանական դիրքեր մի քանի հարյուր մետր է: Բերքաբերն այսօր ունի 400-ից ավելի բնակիչ: Գյուղի հողատարածքներից շուրջ 900 հեկտարը, այդ թվում՝ այգիներ, գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ:

Այն հողատարածքները, որոնք մնացել են Ջողազի ջրամբարի ափին, ամբողջությամբ մշակվում են, անգամ նրանք, որոնք հակառակորդի թիրախում են: Բարբախտաբար՝ սահմանին առայժմ լռություն է: Վերջին անգամ հակառակորդը գյուղի ուղղությամբ կրակել է 2020-ի մայիսին՝ միջին տրամաչափի զենքով վնասել Բերքաբերի բնակելի տներից մեկը: Դրանից հետո կրակոցներ լսվել էին միայն դիրքապահների ուղղությամբ, իսկ գյուղը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով:

«Առհասարակ բերքաբերցիներն անվախ ու արարող մարդիկ են ու թշնամուն հաղթում են նաև իրենց աշխատանքով»,- ասում բերքաբերցի տիկին Սեդան, ով այս սեզոնին այգուց փիփերթ ու եղինջ է հավաքել, մաքրում է ու գյուղի գլխավոր փողոցով անցնող-գնացողներին հրավիրում իր բակ, զրույցի:

Նա պատմում է այն մասին, որ 90-ականներին ինչպես շատ բերքաբերցիներ, իր ամուսինն էլ զոհվել է գյուղի պաշտպանության ժամանակ, միայնակ մեծացրել է 3 զավակներին ու հիմա իր թոռների հետ շարունակում է ամուր կանգնած մնալ սահմանի գյուղում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
18:20 Գեղարքունիքի փոխմարզպետը պատիժը չկրելու սովորություն ունի
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու