Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 23:06 04-04-2025

Դեռ էն գլխից եմ մանրադիտակի տակ եղել, ես մենակ Աստծուց կվախենամ. Վարդան Ղուկասյան

Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին հաղթած «Մեր քաղաքը» դաշինքի՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը այսօր հայտնել է իր դիրքորոշումը, որին այդքան սպասում էր ժողովուրդը։

Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանին կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ առանց որևէ պաշտոնի և ակնկալիքի։

Գրիգորյանի հայտարարությունից հետո Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Մարտուն Գրիգորյանի որոշմանը, նշել, որ անձամբ չի խոսել, մամուլից է տեղեկացել։

Վարդան Ղուկասյանը նշեց, որ այս օրերին Մարտուն Գրիգորյանի հետ ոչ մի հանդիպում չի եղել, բայց հնարավոր է առաջիկայում լինի. «Միգուցե լինի առաջիկայում, մեծ հաճույքով, մենք պատրաստ ենք յուրաքանչյուրի հետ հանդիպելու, խոսելու, դնելու, վերցնելու։ Եվ ես իրենց ինձ թշնամի չեմ ճանաչում, ես թշնամի ճանաչում եմ Ադրբեջանին և Օսմանյան Թուրքիային։ Ես հայ ազգի մեջ թշնամի չունեմ, կարող է խնդիրներ ունեմ իրար մեջ, բայց ես հոգեպես բարի մարդ եմ»։

Վարդան Ղուկասյանը խոսել է նաեւ իր անելիքների մասին։ Ընդգծել է, որ կադրային ջարդ չի լինելու։ Անդրադառնալով իր նկատմամբ հարուցված քրեական գործերին, ասում է, որ դրանք իրեն չեն վախեցնում։ Ասում է, որ միշտ էլ ինքը եղել է մանրադիտակի տակ։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։