Արտաքին 1 տարի առաջ - 18:49 02-04-2025

Մարին Լը Պենին դատապարտող դատավորները մահվան սպառնալիքներ են ստացել

Դատավորները, որոնք Ֆրանսիայի «Ազգային ճակատ» ծայրահեղ աջ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին դատապարտել են հափշտակության մեղադրանքով և 5 տարով արգելել պետական ​​պաշտոններ զբաղեցնել, դատավճիռ կայացնելուց հետո բախվել են մահվան սպառնալիքների: Այս մասին հաղորդում է France24 պարբերականը։

Ըստ հրապարակման՝ ֆրանսիական ոստիկանությունը հետաքննություն է սկսել սպառնալիքների վերաբերյալ։
Լը Պենն իր հերթին ավելի վաղ քննադատել է դատարանի որոշումը, որով նա նաև դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որոնցից երկու տարին՝ պայմանական, իսկ երկուսը, հնարավոր է, տնային կալանքի տեսքով։ Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 100 000 եվրոյով։

Լը Պենը և նրա «Ազգային ճակատ» կուսակցության 24 այլ պաշտոնյաներ մեղադրվում էին Եվրամիության խորհրդարանական օգնականների համար նախատեսված գումարները 2004-ից 2016 թվականներին կուսակցության աշխատակիցներին վճարելու մեջ։ Լը Պենը և նրա համախոհները հերքում են այս մեղադրանքները։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ իր դատավճռի հարցով մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Ամենից շատ դիտված

08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
11:59 Մեր ճանապարհները ռեզինից չեն. նույնիսկ հարուստի համար ամենահարմարը պիտի հանրային տրանսպորտը լինի. Ավինյան