Մենք շարունակական առաջնահերթություն ենք տալիս հանրային տրանսպորտին և սա բնական է, որովհետև ավելացող մեքենաների քանակը ստեղծում է խնդիր հանրային տրանսպորտի աշխատանքի համար:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Ավինյանը՝ անդրադառնալով խցանումներին, ավելացող ավտոմեքենաներին ու հանրայիան տրանսպորտի դերին:
«Այս քաղաքում տեղաշարժվելու գոնե մեկ հուսալի մեթոդ պետք է լինի ու դա պիտի լինի հանրային տրանսպորտը: Մեր ճանապարհները ռեզինից չեն, չեն կարող անընդհատ լայնանալ, բայց նույնիսկ եթե լայնանան, ավելի շատ մեքենաներ կավելանան: Մենք պետք է առաջնահերություն տանք հանրային տրանպորտին ու պետք է նույնիսկ հարուստ մարդիկ համարեն, որ իրենց համար ամենահարմար փոխադրամիջոցը հանրային տրանսպորտն է: Մենք պետք է գանք այդ վիճակին», - ասաց Ավինյանը: