Ներքին 3 տարի առաջ - 18:00 17-07-2023

Վաղվանից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի ընդամենը 2,4%-ով

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Oragir.News-ը տեղեկանում է, որ
պայմանավորված վառելիքի գերսղությամբ՝ հուլիսի 18-ից Ստեփանակերտում հանրային տրանսպորտը կգործի խիստ սահմանափակ ծավալով՝ ընդամենը 2,4%-ով՝ համեմատած շրջափակումից առաջ եղած ժամանակացույցի հետ։

Քաղաքային տրանսպորտի բոլոր ուղղությունները կդադարեն սպասարկվել՝ բացառությամբ Նոր Արեշ և Աջափնյակ թաղամասերի։ Նոր Արեշ երթուղու սպասարկումը կիրականացվի 15 երթով՝ ժամը 8։00-19։00, իսկ Աջափնյակ թաղամասի սպասարկման ժամերն են՝ 7։45, 8։20, 14։15, 17։30, 19։00»։