Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:15 31-03-2025

Անտեսված ու մոռացված․ Ալավերդիում մի քանի փոքր բնակավայրեր կիսադատարկ են

Ալավերդի քաղաքի Շամլուղ թաղամասը մի քանի փոքր բնակավայր ունի, որոնք համարյա կիսադատարկ են: Այսպես կոչված Հին Շամլուղն էլ դատարկվող բնակավայր է, որի անմիջապես հարեւանությամբ է շահագործվում Շամլուղի պղնձի հանքավայրը: Հանքերում օրվա մեջ մի քանի անգամ կատարվում են պայթեցման աշխատանքներ, որից դժգոհում են բնակիչները: Հին Շամլուղ թաղամասի սեփական տների տակ են հանքախորշերը, իսկ պայթեցումներից տարիներ շարունակ տներում փլուզումներ են լինում: Հիմա թաղամասում ընդամենը 5 ընտանիք է ապրում: 1989 թվականին փակված հանքերը 2000-ականներին վերաբացվեցին, շահագործման առաջին տարիներին, ասում են Ախթալայի ԼՀԿ-ն մի քանի տուն գնեց Շամլուղ գյուղում, հետո գործընթացը կանգնեց: Միայն թե տներում, ճանապարհներին ու արոտներում փլուզումները կանգ չեն առնում: Ճեղքերը գնալով ավելանում են:

Բնակելի տներից հեռու չէ նաեւ բացահանքը: Ամեն օր բնակիչները ստիպված են դիմանալ մեքենաների աշխատանքից առաջացած փոշու ամպին ու քիմական նյութերով հարուստ օդը շնչել: Մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար հանքավայրի գործունեության դրա ազդեցության մասին այստեղ շատ չի խոսվում: Ախթալայից ու Շամլուղից են հանքավայրի հիմնական աշխակիցները ու հանքավայրն առաջին հերթին աշխատատեղ են դիտարկում, աչք փակելով բնության ու մարդկանց առողջության վրա ազդեցության գործոնը:

Լուռ են ու երբեւէ բնակիչների խնդիրներով չեն հետաքրքրվել նաեւ տեղական իշխանությունները:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը