Ներքին 3 տարի առաջ - 10:21 18-05-2023

Արցախում սով է․ խանութները կիսադատարկ են, իսկ շուկայում հայտնված միակ տակդիները թուրքական են

Հայաստանում մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ իրավիճակ է Արցախում, չեն պատկերացնում, որ Արցախում սով է, կան մարդիկ, որոնց տներում ուտելու հաց չկա, մարդիկ առավոտն արթնանում են, մտածում են, թե որտեղից իրենց օրվա 1 կգ կարտոֆիլն ու երեխաների համար խնձորը հայթայթեն։

Այն, ինչ կա՝ շատ թանկ է։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսկացության անդամ, արցախաբնակ Արթուր Համբարձումյանը։

«Խանութների 70-80 տոկոսն, առանց չափազանցնելու, դատարկ են, այն, ինչ կա, շատ թանկ է, օրինակ, բենզինը մարդիկ 20 հազարով են գնում, իսկ Արցախում աշխատավարձը Հայաստանի աշխատավարձից ցածր է։ Այս ֆոնին Արցախում լուրեր են պտտվում, որ ձևավորվում են մենաշնորհներ, չգիտեմ՝ որքանով է ճիշտ։



Փաստն այն է, որ նույն վարունգը Գորիսում 350 դրամ է, Ստեփանակերտում՝ 2500 դրամ է։ Միշտ էլ առիթից օգտվողներ են լինում, չարաշահողներ են լինում։ Բայց որևէ մեկը չի պատժվել։ Զավեշտալին այն է, որ այստեղ մանկական տակդիրների խնդիր էր առաջացել, երեկ երկար փնտրեցինք ու միայն թուրքական արտադրության տակդիրներ գտանք։ Թե որտեղից է հայտնվել մեր շուկայում՝ չգիտեմ։



Բազմաթիվ մարդիկ վիրահատությունների են սպասում, բայց այս պահին բոլոր պլանային վիրահատությունները կանգնացրած է, որովհետև դեղամիջոցներ չկան։

Մարդիկ չգիտեն՝ ինչի համար են պայքարում, չկա որևէ բան, որ մարդկանց վստահություն տա, որ հիմա վատ է, բայց 1 տարուց կամ 6 ամսից ինչ-որ մի բան է փոխվելու։

Շրջափակումից հետո պարբերաբար մեծ հավաքներ են լինում Արցախում, բայց պատերազմից հետո անգամ նման բան չի եղել, սա խոսում է այն մասին, որ մարդիկ մտահոգ են թե ֆիզիկապես, թե հոգեբանորեն ճնշված»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում