Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:15 27-03-2025

Քանի նման իշխանություն ունենք, բոլորն էլ քաղաքական պատվեր են կատարելու․ հարցում

ՀՀ Ազգային ժողովում այսօր քննարկվում է Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։
Նրանց անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնացելէ ԱԺ։ Այս ամենից ելնելով՝ տեսակետներ կան, որ Գլխավոր դատախազը քաղաքական պատվեր է կատարում։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում ւև անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ գլխավոր դատախազը քաղաքական պատվեր կատարու՞մ է»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց։
«Երևի, ավելի շուտ այո»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ այս իշխանությունների օրոք բոլորն են քաղաքական պատվեր կատարում։
«Իհարկե, քանի նման իշխանություն ունենք, բոլորով պետք է կատարեն, այդ թվում՝ ողջ իրավական համակարգը, այդտեղ երկրորդ կարծիք չկա»,- ասաց նա։

«Չգիտեմ, տեղյակ չեմ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ ոչինչ չի բացառվում։
«Չեմ կարող ասել, չի բացառվում»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը