Ներքին 1 տարի առաջ - 18:33 24-03-2025

Ծառահատումը բերելու է աղետի․ ջարդում են քաղաքի բնաէկոլոգիական կմախքը

Տևական ժամանակ է՝ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը շարունակում է մնալ բարձր՝ մի քանի անգամ գերազանցելով նորման։ Եվ չնայած բազմաթիվ փորձագիտական եզրակացությունների, Երևանի քաղաքապետարանը շարունակում է համատարած ծառահատում իրականացնել մայրաքաղաքում։

Oragir.News-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը անդրադառնալով այս խնդրին, նշեց, որ սա վկայում է բացարձակ կոնսիստենցիա բացակայության մասին։

«Սա վկայում է նաև նրա մասին, որ Երևանի քաղաքապետարանն առհասարակ չի լսում միջազգային մասնագիտական փորձագիտական բոլոր այն եզրակացությունները, որոնք ներկայացվեցին Երևանի քաղաքապետին։ Երևանի այսօրվա ծանրագույն էկոլոգիական վիճակում, երբ որ մենք ստանդարտից 5 անգամ ավելի պակաս կանաչ ծածկույթ ունենք և ունենք նման տիպի շինարրաություն, որը մեկ տարվա ընթացքում եռապատկվել է իր ծավալներով, մենք հատում ենք սանիտարահիգենիկ հատկանիշներով օժտված լայնասաղարթ թեղի ծառատեսակը, որը մեր ռեգիոնի ծառն է, 20 մետրանոց և դրա փոխարեն դնում ենք 6 մետրանոց ծառ»,- ասաց նա։

Վարդանյանի խոսքով՝ սա բերելու է աղետի, քանի որ մենք վերացնում ենք կանաչապատումը։ «Մենք վերացնում ենք խոշոր ծառը, մենք ձեռք ենք տալիս փողոցների կանաչապատմանը , իսկ փողոցների կանաչապատումը դա քաղաքի բնաէկոլոգիական կմախքի հատվածներից մեկն է, այսինքն՝ մենք հիմա ջարդում ենք մեր սեփական քաղաքի բնաէկոլոգիական կմախքը, առանց հասկանալու, որ սրանք օդափոխության միջանցքներ են»,- նշեց նա։

Դիտարկմանը, թե ինչ պետք է անել այս աղետը կանխելու համար, Վարդանյանը նկատեց՝ հանրային ընդվզում է հարկավոր․ «Այս աղետը կանխելու համար հանրային ընդվզում է պետք և հանրությունը պետք է իր խոսքը ասի։ Սա շատ կարևոր է, քանի որ քաղաքային իշխանությունը իրավունք չունի ինքնիրավչությամբ զբաղվել, չի կարելի ասել՝ մեր գիտնականներն ասացին այսպես ինչ-որ մի դեպքում, մյուս դեպքում ասել՝ մենք ուսումնասիրեցինք միջազգային փորձը»։

Ավագանու անդամը շեշտում է՝ այս աղետը կանխելու համար բազմաթիվ եզրակացություններ են ներկայացրել, սակայն ապարդյուն։

«Ես չգիտեմ արդեն, թե ում եզրակացությունը բերենք, որ մեզ չասեն՝ մեր Ագրարային համալսարանի դոցենտները ասում են այսպես կամ ասում են այնպես։ Թեպետ ես նամակով դիմել եմ Ագրարային համալսարանին, ասել եմ՝ ինչ-որ քննարկում համալսարանում եղել է, մեզ ասել են՝ ոչ։ Ուստի այդ մարդիկ չեն կարող ներկայանալ որպես Ագրարային համալսարանի մասնագետներ, իրենք ներկայանում են որպես գյուղատնտեսական գիտությունների մասնագետ, իսկ դա թույլ չի տալիս մարդկանց որոշումներ կայացնել քաղաքային կանաչապատման ոլորտում, որովհետև քաղաքային կանաչապատումը գյուղատնտեսություն չէ, դա բժշկական ոլորտ է և դա կոմունալ հիգենիայի ամենակարևոր հատվածներից մեկն է»,- եզրափակեց Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
15:35 8 կին բնապահպաններ միավորվել են՝ Հայաստանի էկոլոգիական ցավերը COP17-ի օրակարգ բերելու համար