Ներքին 1 տարի առաջ - 13:40 23-03-2025

Ոստիկանների կողմից բռնության ևս մեկ դեպք՝ 44-օրյա պատերազմի մասնակից արցախցու նկատմամբ. իրավապաշտպան

Արցախցի իրավապաշտպան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ ներքին գործերի նախարարը ստորև հրապարակված տեսանյութի կապակցությամբ նշել է, որ տեսանյութում ոստիկանների աջակցությամբ ոստիկանությունից դուրս եկող երիտասարդը Տիգրան Ուլուբաբյանը չէ՝ այդկերպ մարդկանց հորդորելով կեղծ տեղեկություններ չտարածել։

Տարբեր անձանց կողմից տեսանյութը տարածվելու հենց առաջին օրն էլ ես՝ որպես Տիգրան Ուլուբաբյանի ներկայացուցիչ, արդեն իսկ նշել էի, որ տեսանյութում Տիգրանը չէ և դեպքը տեղի է ունեցել ոստիկանության մեկ այլ բաժնում, ուստի ՆԳ նախարարին այս մասով անդրադառնալու կարիքը բացակայում է։ Որևէ մեկը կեղծ տեղեկություններ չի տարածում կամ չեղածը ոստիկաններին չի մեղսագրում։

Այնուամենայնիվ իրազեկեմ, որ տեսանյութում սկզբում սևբերետավորների, իսկ այնուհետև Մասիվի ոստիկանության բաժնում ֆիզիկական բռնության և խոշտանգման ենթարկված մեկ այլ երիտասարդ է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած Սամվել Գրիգորյանը՝ Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղից։

Սամվելի խոսքերով՝ նա բռնության է ենթարկվել սրբազան պայքարին մասնակցելու և շարժման ընթացքում Արցախի Հանրապետության դրոշը մեջքին գցելու համար։ Ըստ վերջինիս՝ դեպքի առթիվ առ այս պահը քրեական վարույթ չի նախաձեռնվել, ոստիկանների անձն էլ չի պարզվել։

Սամվելն այսօր անձամբ կպատմի կատարվածի մասին։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից