Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:23 19-03-2025

Ասում են՝ դուրս եկեք կամ 400 մլն հավաքեք․ զոհվածների ընտանիքներին հատկացված շենքը հանվել է աճուրդի

Երևանում Մուրացան 110/1 հասցեում գտնվող շենքը, որի բնակիչները հիմնականում զոհվածների, զինհաշմանդամների ընտանիքներ են, հանվել է աճուրդի։

Զոհվածների մայրերը, այրիներն այժմ իրենց խնդիրն են բարձրացնում «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գրասենյակում։

Բնակիչները դատական գործընթացի մեջ են, սակայն պետգույքի կառվարման կոմիտեն, ինչպես պնդում են բնակիչները, հոգեբանական ճնշում է գործադրում. շենքը հոսանքազրկել է․ «Անլույս, անհույս նստել ենք, մի կերպ գոյատևում ենք։ Սա բան չի, որ կառավարությունն անում է մեր նկատմամբ։ Ասում են՝ անլույս ես, դուրս արի, կառավարությունը էդպես է որոշել»,- ասել է անհետ կորած զինծառայողի մայրը, ով բնակվում է այդ շենքում։

«Գալիս են, ասում՝ շենքից դուրս եկեք, կամ 400 մլն հավաքեք, եկեք դուք գնեք»,- նշել է Մարգարիտա Խաչատրյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի տեղեկացրել, որ շենքը աճուրդի են հանել, տեղեկացել են լրատվամիջոցներից. «Մենք մինչև վերջ պայքարելու ենք, այրուն, զոհվածի մորը ասում են՝ լույսը անջատենք․․․նրանց լույսը վաղուց է մարել»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում