Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:37 18-03-2025

Հայաստանն արժանի է դրվատանքի, Ադրբեջանը պետք է օգտվի խաղաղության հնարավորությունից. ԵԽ պատգամավորների հայտարարությունը

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի ամբողջական տեքստի շուրջ բանակցությունների հաջող ավարտը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է ԵԽ-ի պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ։

«Հայաստանի կառավարությունն արժանի է դրվատանքի՝ այս նշանակալի զարգացման համար, որ ընդունել է Ադրբեջանի առաջարկները վերջին երկու չլուծված հոդվածների վերաբերյալ, ինչպես նաև համաձայնագիրը շուտափույթ ստորագրելու պատրաստակամություն դրսևորելու մասին հայտարարություն տարածելու համար։ Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կօգտվի այս պատմական առիթից՝ վերջ դնելու տասնամյակների հակամարտությանը և կառուցելու բարգավաճ Հարավային Կովկաս՝ ստորագրելով և կյանքի կոչելով խաղաղության համաձայնագիրը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության հեղինակները խրախուսում են նաև հետագա առաջընթացը սահմանների սահմանազատման գործընթացում, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը ցանկացած երկրի ինքնիշխանության և իրավասության, փոխադարձության և իրավահավասարության հիման վրա, ինչը տարածաշրջանային զարգացումը խթանելու, կապն ընդլայնելու և կայուն խաղաղություն ու բարգավաճում ապահովելու հիմնական միջոցն է և հեշտացնում է հաշտեցումը համայնքների միջև՝ հիմնված մարդկանց հետ շփման ավելացման վրա:

«Նույն ոգով մենք նաև վստահ ենք, որ Թուրքիայի կառավարությունը կօգտվի հնարավորությունից՝ աջակցելու տարածաշրջանում առկա դրական զարգացումներին և կպատասխանի հայ-թուրքական սահմանը բացելու Հայաստանի պատրաստակամությանը` ի շահ սեփական քաղաքացիների և ողջ Հարավային Կովկասի»,- ասված է ԵԽ պատգամավորների հայտարարության մեջ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր