Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:54 15-04-2025

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի պահանջն է, որից Հայաստանը պետք է օգտվի. Ղևոնդյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ պատրաստ է միաժամանակ ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը և խաղաղության համաձայնագիրը։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը եղել է այն չարաբաստիկ կառույցը, որի միջոցով Ադրբեջանը կարողացել է արցախահայերի իրավունքների խնդիրը վերածել տարածքային վեճի։

«Տարածքային վեճի շրջանակներում Հայաստանը աջակցություն ստանալու իրավական հիմքեր չուներ։ Ինչպես տեսանք 2020 թվականին, Ադրբեջանը կոպտորեն խախտեց միջազգային իրավունքը, սակայն միջազգային ասպարեզում դա անտեսվեց։ Քանզի տարածքային վեճի տրամաբանությամբ Հայաստանը իբր օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը։ Իհարկե, դա սուտ էր, բայց իրավականորեն չկային գործիքներ դա վիճարկելու»,- նշեց Ղևոնդյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ այսօր էլ Արցախյան հիմնահարցը միջազգային հանրության կողմից դիտարկվում է տարածքային վեճի շրջանակում, ինչն ինքնին Հայաստանը դնում է խոցելի դիրքում։

«Քանի դեռ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, խնդիրը միջազգային իրավունքի մակարդակում շարունակում է դիտարկվել որպես հակամարտություն։ Դա մեզ համար ստեղծում է իրավական խնդիր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն այդ խնդրից դուրս գալու հնարավորություն է, և եթե դրա դիմաց մենք ստանում ենք խաղաղության համաձայնագիր, ապա պետք է օգտագործենք այդ հնարավորությունը»,- ընդգծեց Ղևոնդյանը։

Նա նշեց նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը՝ որպես Ադրբեջանի պահանջ, կարող է դառնալ Հայաստանի շահերից բխող իրավական ելք, եթե այն ուղեկցվում է իրավականորեն ամրագրված խաղաղության պայմանավորվածությամբ։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
13:40 Կրկին զոհ՝ բանակում. հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
16:00 Փողի մոլուցքը խեղել է մեր ինքնությունը․ թանգարան բաց երկնքի տա՞կ, թե՞ կորսված դիմագիծ
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր