Արտաքին 1 տարի առաջ - 15:37 13-02-2025

Սպիտակ տունը հայտարարել է, որ Բելառուսն ազատ է արձակել երեք բանտարկյալի

Բելառուսի իշխանությունները կալանքից ազատ են արձակել երեք կալանավորի, այդ թվում՝ ԱՄՆ մեկ քաղաքացու։ Այս մասին հայտարարել է Լիտվայում ԱՄՆ դեսպան Կարա ՄքԴոնալդը, հաղորդում է CNN-ը։ Նրա խոսքով՝ ազատ արձակվածները Լիտվայում են։

Պատանդների գործերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ադամ Բոլերը NYP-ին ասել է, որ ամերիկացին ցանկացել է, որ իր անունը չհրապարակվի։ Բելառուսն ազատ է արձակել «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության ֆրիլանսեր Անդրեյ Կուզնեչիկին։

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան հայտնել է, որ ազատ է արձակվել նաև ակտիվիստ Ելենա Մովշուկը: Անդրեյ Կուզնեչիկը Բելառուսում 6 տարվա ազատազրկման է դատապարտվել ծայրահեղական կազմավորում ստեղծելու կամ դրան մասնակցելու հոդվածով, իսկ Ելենա Մովշուկը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել զանգվածային անկարգություններին մասնակցելու գործով։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ