Արտաքին 9 ամիս առաջ - 20:08 04-01-2026

Մյանմարի կառավարությունը համաներում է հայտարարել 6100 բանտարկյալի համար

Մյանմարի ռազմական կառավարությունը կիրակի համաներում է հայտարարել ավելի քան 6100 բանտարկյալի համար և կրճատել այլ բանտարկյալների պատժաչափերը՝ երկրի՝ Մեծ Բրիտանիայից անկախության 78-րդ տարեդարձի առթիվ, հայտնում է Associated Press-ը։

Դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք, ազատ արձակվածների թվում կան հազարավոր քաղաքական բանտարկյալներ, որոնք դատապարտվել են ռազմական կառավարմանը դիմադրելու համար։ Համաներումը հայտարարվել է այն ժամանակ, երբ ռազմական կառավարությունն իրականացնում է եռափուլ ընտրական գործընթաց, որն, ըստ քննադատների, նպատակ ունի օրինականության պատրանք ստեղծել առկա իրավիճակի համար։

MRTV պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ ռազմական կառավարության ղեկավար, ավագ գեներալ Մին Աուն Հլայնը ներում է շնորհել 6134 բանտարկյալի։ Մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ 52 օտարերկրացի նույնպես ազատ կարձակվի և կարտաքսվի Մյանմարից։ Ազատ արձակվածների ամբողջական ցուցակը չկա։

Այլ բանտարկյալների պատժաչափերը մեղմացվել են, բացառությամբ նրանց, ովքեր դատապարտվել են ծանր հանցագործությունների, օրինակ՝ սպանության և բռնաբարության համար, կամ նրանց, ովքեր բանտարկվել են անվտանգությանն առնչվող տարբեր այլ օրենքների հիման վրա։

Ազատ արձակման պայմաններում զգուշացում կա այն մասին, որ եթե ազատ արձակվածները նորից խախտեն օրենքը, ստիպված կլինեն կրել նախնական պատժի մնացած մասը՝ գումարած ցանկացած նոր դատավճիռ։

Բանտարկյալների ազատ արձակումը, որը Մյանմարում սովորաբար տեղի է ունենում տոների և այլ կարևոր առիթներով, սկսվել է կիրակի և, հավանաբար, կտևի մի քանի օր։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում