Մամուլ 1 տարի առաջ - 08:22 22-01-2025

Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեր տեղեկություններով՝ հասարակական տրանսպորտի վարորդները չեն խանգարելու տրանսպորտի թանկացման հանրային բոյկոտին՝ ըստ էության, տապալելով ուղեվարձի թանկացման իշխանական ռեֆորմը։ Հիշեցնենք, որ Հայկ Մարությանն առաջարկում է փետրվարի 1-ից բոյկոտ սկսել․ «Մտնում ենք ավտոբուս, 100 դրամը` ցանկացած մետաղադրամներով, դնում ենք ավտոբուսի սարքավորումների վահանակի վրա եւ նստում: Ոչ մի բանավեճի մեջ չենք մտնում վարորդների հետ, որովհետև նրանք էլ այս խայտառակ օրենքի տուժած կողմերից են: Ի դեպ, վարորդները ոչ մի իրավական իրավունք չունեն ձեզնից պահանջելու` վճարել 300 դրամ»։

Ավելի վաղ՝ փետրվարի 1-ից բոյկոտելու կոչ էր արել «Մայր Հայաստան» խմբակցությունը: Հիշեցնենք նաեւ, որ վերջին ամիսներին վարորդները մի քանի անգամ գործադուլ արեցին՝ բողոքելով, որ տոմսային էլեկտրոնային համակարգերի ներդրումից հետո իրենց եկամուտները կրճատվել են, քաղաքացիները նախկինում վճարում էին իրենց, հիմա միայն կտրոններով եւ բանկային քարտերով են վճարում:

Այսինքն՝ նրանք կողմ են բոյկոտին, քանի որ այն կարող է հանգեցնել վճարման նախկին ձեւաչափին վերադառնալուն։ Մեզ պատմեցին, որ վարորդներն անգամ քննարկում են արել եւ որոշել՝ չխոչընդոտել բոյկոտը:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:58 500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավը․ ինչպես է Ջեֆ Բեզոսը վայելում շքեղ կյանքը Լորեն Սանչեսի հետ
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
17:49 Հոնքերի ներկը մոռացել է հեռացնել․ բրիտանուհու տեսանյութը TikTok-ում հավաքել է 40 միլիոն դիտում
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է