Արտաքին 5 տարի առաջ - 18:25 07-10-2021

Սերգեյ Լավրովը հույս ունի, որ Վրաստանը կմիանա «3+3» ձևաչափին

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցությունների արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3+3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:

Լավրովը մատնանշել է, որ հենց Մոսկվան է վճռորոշ դեր խաղացել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու և Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության նախագահների և Հայաստանի վարչապետի մակարդակով եռակողմ համաձայնագիր կնքելու գործում: Փաստաթղթի համաձայն՝ այս տարածաշրջանում տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտ, գրում է ՏԱՍՍ-ը:

Լավրովի խոսքով, իրանական կողմն այս գաղափարի նկատմամբ դրական վերաբերմունք է հայտնել, նույն վերաբերմունքն է նկատվում Ադրբեջանում և Թուրքիայում:

«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր արմատական շահը խորհրդակցությունների և որոշումների համաձայնեցման այսպիսի մեխանիզմ ստեղծելու մեջ՝ այս տարածաշրջանի արագ զարգացման համար, որը երկար ժամանակ ճնշում է իր զարգացումը այստեղ պահպանված հակամարտությունների պատճառով»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
18:19 ՔՊ-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը․ Էդգար Ղազարյան
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
18:13 Թաթա Սիմոնյանի համերգը հետաձգվել է հարգելի պատճառներով
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն