Ներքին 1 տարի առաջ - 14:15 21-01-2025

Ֆասթ Բանկը ֆինանսավորում է «Կոմիտաս Պարկ» համալիրի բնակարանների ձեռքբերումը (տեսանյութ)

Ֆասթ Բանկը հնարավորություն է տալիս անշարժ գույք ձեռք բերել «Կոմիտաս Պարկ» բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամասից Բանկի վարկավորմամբ։ Առաջարկը գործում է «Կոմիտաս Պարկ» թաղամասի Ն․ Տիգրանյան փողոցի 1-ին փակուղի թիվ 1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից գույք ձեռք բերելու դեպքում։ Ֆասթ Բանկի և կառուցապատող «Օրդ Դեվելոփմենթ» ընկերության գործակցության շրջանակներում հիփոթեքային վարկի անվանական (ճշգրտվող) տոկոսադրույքը կազմում է 13%, տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 13,88%, իսկ նվազագույն կանխավճարը` 10%։

Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը նշել է․ «Այս գործակցությունը մեզ համար առաջնային նշանակություն ունի, հաշվի առնելով նախագծի քաղաքաշինական նշանակությունը, ինչպես նաև նոր կառուցվող բնակարանների՝ քաղաքացիներին ավելի հասանելի դարձնելու մեր նպատակը։ Սույն առաջարկից կարող են օգտվել նաև «Հիփոթեքային վարկեր երիտասարդ ընտանիքներին», ինչպես նաև «ՊՆ և ԱԱԾ ծառայողների պետական աջակցության» ծրագրերի շրջանակներում»։

Հավելենք, որ Բանկը ֆինանսավորում է ինչպես բնակարանների, այնպես էլ ավտոկայանատեղիների ձեռքբերումը նույն պայմաններով։

«Օրդ Դեվելոփմենթ» ընկերության փոխտնօրեն Սամվել Օրդուխանյանը տեղեկացրել է, որ այս նախագիծը «Կոմիտաս պարկ» համալիրի արդեն 3-րդ փուլն է, որը ներառում է 1500 բնակարան, նույնքան ավտոկայանատեղի, ինչպես նաև հասարակական տարածքներ։ Հատկանշական է, որ բնակարաններից շուրջ 500-ը խաղարկությամբ տրամադրվել է հատուկ գնով․ «Ուրախ ենք, որ Ֆասթ Բանկը հանդիսանում է մեր գործընկեր բանկը­­­­­։ Փորձել ենք համատեղ ուժերով մեր շահառուներին ներկայացնել լավագույն պայմաններ։ Մեզ համար առաջնային է անվտանգության և ապահովության սկզբունքը, կառուցում ենք սեյսմակայուն, անվտանգ և միաժամանակ հարմարավետ շենքեր, որոնք համապատասխանում են ժամանակակից քաղաքաշինական նորմերին։ Բուլվարը համալրվում է նաև բարձրահարկ կառույցով, որը վերջնական տեսք է հաղորդում մեր քաղաքի կարևորագույն առանցքին՝ Հ­­­յուսիսային ճառագայթին», - ասել է նա։

Հիփոթեքային վարկի պայմաններին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով կամ մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, գործում է նաև բանկի հավելվածը։ Ֆասթ բրենդն այս տարի տոնել է ստեղծման 30-ամյակը:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնա­կան բանկի կողմից։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից

Ձեզ գուցե հետաքրքրի