Արտաքին 1 տարի առաջ - 17:33 14-01-2025

Գլենդելում հայտարարվել է արտակարգ իրավիճակի 2-րդ մակարդակ․ քաղաքապետ

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում արտակարգ իրավիճակի մակարդակը 3-րդից բարձրացվել է 2-րդի։ Ինստագրամի իր պաշտոնական էջում այս մասին տեղեկացնում է Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը։

Իր տեսաուղերձում նա բնակիչներին հորդորում է հետևել անվտանգության կանոններին, լինել զգոն և պատրաստված, միաժամանակ ներկայացրել է անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Քաղաքապետը շեշտել է՝ քաղաքային իշխանություններն ու պատասխանատու կառույցները լիովին մոբիլիզացված են, հետևում են զարգացող իրադարձություններին և պատրաստ են դիմակայել մարտահրավերներին:

«Ազգային օդերևութաբանական ծառայությունը տեղեկություն է տարածել է, որ մինչև հունվարի 15-ի ցերեկն ուժեղ քամիներ կլինեն՝ մինչև 60 մղոն/ժամ արագությամբ, ինչն ավելի է մեծացնում հրդեհի արագ տարածման վտանգը։ Մեր հրշեջ և ոստիկանության բաժինները լիովին համալրված են լրացուցիչ անձնակազմով և տեխնիկայով ու պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշում է Ասատրյանը:
Նա հավելում է, որ ուժեղ քամիները կարող են հանգեցնել էլեկտրաէներգիայի խափանումների, ծառեր տապալել և այլն։ Ուստի խորհուրդ է տալիս բնակիչներին լիցքավորած պահել սարքավորումները, ունենալ ճամփորդական պայուսակ՝ առաջին անհրաժեշտության պարագաներով, կապ պահել միմյանց հետ, հետևել նորություններին։

Քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեղեկացրել է, որ Գլենդելի հրշեջներն ու ոստիկանությունը օգնություն են տրամադրում նաև Փասադենա քաղաքին։

Հիշեցնենք` անկախ կազմակերպությունների գնահատականներով՝ ԱՄՆ–ում բռնկված հրդեհների հասցրած վնասները կարող են հասնել 275 միլիարդ դոլարի։ Այրվել են ավելի քան 10 հազար շինություններ, այդ թվում՝ դպրոցներ, եկեղեցիներ։ Ավելի քան 180 հազար մարդ տարհանման հրահանգ է ստացել։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
11:08 Քոչարյանը այսօր Բաքվի պատվերով կալանավորված է Երևանում. 2-րդ նախագահի գրասենյակ