Արտաքին 1 տարի առաջ - 11:42 12-01-2025

Վրաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը քննարկել են խաղաղությունը Հարավային Կովկասում

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին և Վրաստանում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Գուլիևը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման և կայուն զարգացման կարևորությունը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը: Փոխանցում է Tert.am-ը։

Նաև քննարկվել է առևտրի, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում համագործակցությունը, Վրաստանի արտգործնախարարի Ադրբեջան այցի և երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի տասներորդ հանդիպման նախապատրաստման մանրամասները։

Մակա Բոչորիշվիլիի համար սա կլինի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան՝ Վրաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում։ Նա նշանակվել է 2024 թվականի նոյեմբերի վերջին։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ամրապնդել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկան։

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում