Արտաքին 1 տարի առաջ - 10:38 10-01-2025

Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 8-ի, հայտնում է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ զոհվել է վեց մարդ։

Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ղեկավար Քրիստին Քրոուլին հայտնել է, որ ևս երկու մարդ է մահացել Պալիսադես թաղամասում, որը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է հրդեհի հետևանքով: Նշվում է, որ ավերվել է հինգ եկեղեցի, սինագոգ, յոթ դպրոց, երկու գրադարան, բուտիկներ, բարեր, ռեստորաններ, բանկեր և մթերային խանութներ։

Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության տարածաշրջանային ադմինիստրատոր Ռոբերտ Ֆենթոն կրտսերը հայտնել է, որ 360,000 մարդու համար պարտադիր տարհանման հրաման է գործում:

Հրդեհներն արդեն անվանվել են Լոս Անջելեսի շրջանի պատմության ամենաավերիչներից մեկը:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում