Արտաքին 1 տարի առաջ - 18:09 08-01-2025

Իսրայելում պատրաստվում են Թուրքիայի հետ պատերազմի

Իսրայելը պետք է պատրաստվի Թուրքիայի հետ ուղիղ պատերազմի։ Այդ մասին նշվում է իսրայելական «Նագելի‎»‎ կոմիտեի՝ պաշտպանական բյուջեի և անվտանգության ռազմավարության վերաբերյալ զեկույցներից մեկում: Տեղեկությունը հայտնել է «‎The Jerusalem Post‎»‎‎-ը։ Փոխանցում է Ermenihaber-ը։

Իսրայելի կառավարության կողմից հիմնված վերոհիշյալ կոմիտեն զգուշացրել է, որ օսմանյան ժամանակաշրջանի ազդեցությունը վերականգնելու ուղղությամբ Թուրքիայի նկրտումները կարող են բերել Իսրայելի հետ լարվածության աճին, որն էլ հնարավոր է վերածվի հակամարտության։

«Սիրիայից եկող վտանգը կարող է վերածվել ավելի մեծ վտանգի, քան իրանականը»,- շեշտվում է զեկույցում։

Նշվել է, որ կոմիտեն առաջարկությունները ներկայացրել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, պաշտպանության նախարար Իսրայել Կացին և ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչին՝ կոչ անելով մշակել համապատասխան ռազմավարություն:
Կոմիտեն առաջարկել է նաև առաջիկա հինգ տարում ռազմական բյուջեն ավելացնել 15 միլիարդով:

«Մենք ականատես ենք լինում Մերձավոր Արևելքում էական փոփոխությունների։ Դե Իրանը վաղուց մեր ամենամեծ սպառնալիքն է, բայց ի հայտ են գալիս նոր ուժեր, մենք պիտի պատրաստ լինենք ամեն ինչի։ Այս զեկույցը մեզ ցույց է տալիս ճանապարհային քարտեզ՝ ապահովելու Իսրայելի ապագան»,- նշել է Նեթանյահուն:

Թուրքիայի հետ հնարավոր առճակատման համատեքստում առաջարկվել է ձեռք բերել լրացուցիչ F-15 ամերիկյան արտադրության կործանիչներ, անօդաչու թռչող սարքեր, արդիականացնել եղած ՀՕՊ համակարգերը:

Ամենից շատ դիտված

17:29 Երեխեքիս վերցնեմ՝ ուր գնամ․ 11-հոգանոց ընտանիքի տնակը քանդելու են
15:00 Չալիկյան քույրերը ԱԺ-ից ազատվեցին, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱԽ
18:03 Ինչու Փաշինյանը չի խնդրում Պուտինին ազատ արձակել ռուս քաղբանտարկյալներին
09:15 Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին և 4-ին գազ չի լինելու․ հասցեներ
11:59 Ինչու է Պուտինը շնորհավորել Քոչարյանին և ինչու չի շնորհավորել Փաշինյանին. Աննա Գրիգորյան
11:14 Ինչպես է ԶՊՄԿ լիցքավորման կետում 23-ամյա վարորդը «ԲելԱԶ»-ով կողաշրջվում․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները
11:36 Այնտեղ, որտեղ չեն հասնում Ալիևի ձեռքերը, օգնության է գալիս Նիկոլ Փաշինյանը. Աննա Գրիգորյան
14:46 Սրան պետք է վերջ դնել, կամ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել. Քոչարյանի ուղերձը ՔԿՀ-ից
10:26 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է. նա դարձավ 72 տարեկան
20:04 Փաշինյան-Պուտին հանդիպումից լարվածությունն ավելի կսրվի. հարցում